Վարանդայի շրջանից hայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ
ОБЩЕСТВОԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին:
Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



