Երևանում տրոլեյբուսի կին վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց. (լուսանկարներ)
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտասի շուկայի մոտ, Էլմիրա Մանյանը իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կանանցից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նախ՝ տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը` այստեղ:



