Ֆլամինգոները Հայաստանում
ЛАЙФՖլամինգոները տարածված են Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Հայտնի է 3, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն, որն աշնանային չվահյուր է։
Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում։
1933-ից Հայաստանում գրանցվել է ֆլամինգոյի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից)։
Հայաստանի տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտասարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95 թթ-ին, ապա՝ 2000–02 թթ-ին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Ու նույնիսկ այնքան քիչ է տարածված, որ աշխարհում ավելի շատ խաղալիք ֆլամինգոներ կան, քան հենց կենդանին։
Լուսանկարները՝ Հրաչ Ղազարյանի

1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



