Փարաքարում «ՎԱԶ 2121»-ի վարորդը 2 հետիոտնի է վրաերթի ենթարկել. մեկը տեղում մահացել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ «Լոլո» մականվամբ Լևոն Մովսիսյանը, ով դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



