Tata Steel India. Արոնյանը բաժանում է 2-3-րդ տեղերը
СПОРТԿալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel Chess India արագ և կայծակնային շախմատի մրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ:
Լևոն Արոնյանը մրցումային առաջին օրը տարած 3 անընդմեջ հաղթանակներից հետո, երկրորդ օրը զիջեց առաջատարի դիրքը։
Նախ Արոնյանը պարտվեց Քուանգ Լիեմին, իսկ հետո երկու մրցակիցների հետ խաղերում խաղաղ դաշն կնքեց։ Արդյունքում հայ շախմատիստը 4 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը:
Այսօր կկայանան արագ շախմատի վերջին՝ 7-9-րդ տուրերը, իսկ հետո կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



