Որքան գումարով են ռուս աստղերը մասնակցում ամանորյա խնջույքներին (լուսանկարներ)
ФОТО
Ռուսաստանում էլ, ինչպես Հայաստանում, Ամանորի գիշերը աստղերը, հանգստանալու փոխարեն, աշխատում են տարբեր ռեստորաններում, անգամ գումարի համար մասնակցում են անհատական խնջույքների։ Իսկ որքա՞ն գումար են վերցնում աստղերը հասարակ մահկանացուների խնջույքներին իրենց գեղեցիկ մասնակցության համար:
Պարզվում է՝ ռուս աստղերից «ամենաթանկը» Վերա Բրեժնեւան է, նա ամանորյա խնջույքներին մասնակցում է 8 միլիոն ռուբլով, կտրականապես հրաժարվում է հյուրերի հետ խմել։ Նրա համար պետք է առանձին սեղան պատվիրել, որի վրա կլինեն հանքային ջուր, մրգեր, պանրի տեսականի, մսի եւ ձկան տեսականի եւ․․․ թափանցիկ, կպչուն ժապավեն։ Ասում են՝ Բրեժնեւան այն կպցնում է կրծքին, որպեսզի պարելիս բացվածքից դուրս չգան։
Թանկ արժե նաեւ Ստաս Միխայլովի ելույթը։ Նա երգում է 6 միլիոն ռուբլով, սակայն կտրուկ հրաժարվում է որեւէ մեկի հետ նկարվել։ Նրա հետ 16 օգնական է գալիս, որոնց պետք է կերակրել։ Անձամբ երգչի համար պետք է թանկարժեք կոնյակով, ձկան խավիարով, մսի եւ ձկան տեսականիով ու մրգերով լի սեղան պատվիրել։
Գրիգորի Լեպսը երգում է 7 միլիոն ռուբլով, Ֆիլիպ Կիրկորովին վճարում են 6 միլիոն ռուբլի։
Նիկոլայ Բասկովը համեմատաբար քիչ գումար է վերցնում՝ 4,5 միլիոն ռուբլի։
Ռուսաստանում ամանորյա միջոցառումների ամենապահանջված վարողներն են Դմիտրի Նագիեւը եւ Իվան Ուրգանտը։
Նրանք նույնպես 4,5-ական միլիոն ռուբլու դիմաց են ելույթ ունենում։




















































