Ունենք անվտանգային լուրջ խնդիր, կարող ենք պետականություն կորցնել, իսկ մեզ սովորեցնում են իրար ատել. Տաթևիկ Հայրապետյան
БЛОГԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որպես պատմաբան՝ միշտ զարմանում էի, թե ինչպես ենք պատմության տարբեր դրվագներում պետականություն կորցրել, ինչպես են հայոց նախարարաց տները պատերազմել ռեսուրսների ու ազդեցության համար, որի հետևանքով այնքան ենք թուլացել, որ երկիրը մասնատվել է ու սկսել ենք դառնալ այս կամ այն կայսրության մի մաս: Նման մի դրվագ էլ Օսմանյան կայսրությունն էր, որտեղ մեկ ու կես միլիոն հայ ցեղասպանվեց:
Հիմա նախարարաց տները դարձել են կուսակցություններ, բոլորը ատում են իրար, անվանարկում, մեղադրում, կնստեն, «թամաշա» կանեն, թե ինչպես ենք հայրենիք կորցնում, որ հետո մեղադրեն ու ատեն նորովի: Սա քաղաքական պայքար չի, սա ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ ընթանում է նորմալ ժողովրդավար երկրներում:
Մենք ունենք անվտանգային լուրջ խնդիր, կարող ենք պետականություն կորցնել, իսկ մեզ սովորեցնում են իրար ատել, իրար մեջք չպահել, վիրավորել ու մեղադրել, ցավեցնել ու կոպտել: Պատմության մեջ ներկայի մասին շատ պատասխաններ կան, ցավոք: Մի բուռ ժողովուրդ ենք մի կտոր հողի վրա, հասկացեք էլի պարզ ճշմարտությունը...»:




















































