Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Նոր ազատումներ ու նշանակումներ կառավարությունում. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտի օր, Հարավային Օսիա՝ Սուրբ Գեորգիի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1880 - ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1908-ծնվել է խորհրդահայ ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստաֆոր Բաղդասարյանը։

1920- կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որը շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը, և որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար։

1941- ստեղծվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնը։

1967 -վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։ 1988- Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն։

2003-դատարանը Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալ յանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին: Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը), իսկ սպանությունը կատարելու մեջ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը. երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:

2005- վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։

2008- Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը:

2020- արտաքին գործերի փոխնախարար Արա Այվազյանը նշանակվել է արտգործնախարար՝ փոխարինելով պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։ -պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ -հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։ -Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան խնդիրների լուծմանը, սոցիալական ու տնտեսական հարցերին ուղղված 15 կետից բաղկացած՝ կառավարության գործունեության ճանապարհային քարտեզ է ներկայացրել՝ խոստանալով դրա վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել կես տարի անց։

ԱՇԽԱՐՀ

1307 - ըստ լեգենդի, շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլը իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։

1421- Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։

1624- վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։

1626 - ավարտվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը, և Ուրբան 8-րդը օծել է այն։

1720 -ծնվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել է Գեորգիևյան տրակտատը։

1775 -հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։

1786 -ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

1812 -ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնիի ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է Ֆրանսիայի արերգարդմարշալ Նեյի բանակին։

1828 -ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը՝ իր անունը կրող սինդրոմի հայտնաբերողը։

1868 -Մենդելեևի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական քիմիական կազմակերպությունը։

1877 - ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։

1892 -ծնվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1901 -ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլապը։

1905- կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի, Կորեան կորցրել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։

1916 -ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ՝ Սոմմի ճակատամարտը։

1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։ -պետական հեղաշրջում է տեղի ունեցել Օմսկում. Օմսկի կայազորի կազակները ձերբակալել են Ռուսաստանի Ժամանակավոր համառուսաստանյան կառավարության ներկայացուցիչներին (Դիրեկտորիա) և իշխանությունը հանձնել ադմիրալ Կոլչակին՝ հռչակելով նրան Ռուսաստանի գերագույն կառավարիչ։

1920 -ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։

1927 -ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը։

1945 - Իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։

1951 -ծնվել է խորհրդային վրաց ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանին։

1954 - գեներալ Գամալ Աբդել Նասերը դարձել է Եգիպտոսի վարչապետ։

1962- վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1983- Վրաստանում անհաջող փորձ է իրականացվել գրավել ինքնաթիռ և լ քել ԽՍՀՄ-ը, արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026