Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թշնամին չի փոխվել, մենք էլ չենք փոխվել, չնայած մեզ փորձում են կտրել հողից ու արմատից. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

2015 թ.-ին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացվեց: Որպես լրագրող շրջում էի տեղամասերում: Ընտրատեղամասերից մեկում հանդիպեցի այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Կան, չէ՞, պաշտոնյաներ, որոնք մի տեսակ անիրական են թվում, Հակոբյանն ինձ համար այդ պաշտոնյաներից մեկն էր: Նա ԱԱԾ պետի պաշտոնում ղեկավարել է 12 տարի, իսկ ազգային անվտանգության համակարգում եղել է 1991 թ.-ից, դրանից առաջ էլ՝ իրավապահ համակարգում: Փորձեք համացանցում մուտքագրել նրա անունը: Նրա մասնակցությամբ շատ քիչ թվով տեսանյութեր կգտնեք:

Դրանք կա՛մ պաշտոնական միջոցառումներից են, կա՛մ պարգևատրման արարողություններից, կա՛մ էլ, երբ վերջինս տեղի է տվել լրագրողների համառությանը և պատասխանել մեկ-երկու հարցի: Նա «փակ» կերպար էր, ինչպես իր ղեկավարած կառույցը: Ինչո՞ւ հանկարծ հիշեցի ԱԱԾ այս պաշտոնյային. հիշեցի Փաշինյանի՝ օրը մեջ պաշտոնանկություններ և նշանակումներ անելու ֆոնին: Ինչ խոսք, այս հարցում Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է գերազանցում՝ աննախադեպության իմաստով: Միայն ԱԱԾ ղեկավարի պաշտոնում 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո փոխվել է, ուշադրություն, հինգ ղեկավար, մի կառույցի, որը կարևորագույններից է ցանկացած պետության համար, բայց հիմա ԱԱԾ ասելով՝ աչքներիս առաջ մեր ժամանակների ամենաերիտասարդ պաշտոնյան է հայտնվում, այն մեկը, որն այնքան արագ է մի պաշտոնից մյուսին տեղափոխվում, որ մոտդ գլխապտույտ է առաջանում, զարմանք, իսկ հետո դա մի սովորական գործողություն է դառնում, իսկ այդ փաստը՝ համացանցային մեմերի առարկա:

Նույն իրավիճակն է նաև պաշտպանության նախարարի պարագայում: Չես հասցնում ֆիքսել, որ իքս մարդը նշանակվել է նախարար, «գնում խոհանոց, վերադառնում ես հյուրասենյակ», նախարար է փոխվում՝ առանց բացատրությունների ու մեկնաբանությունների: Ո՛չ գիտես, թե ինչու այդ մարդը հայտնվեց այդ պաշտոնում, ո՛չ էլ հասկանում ես, թե ինչու պաշտոնանկ արվեց: Այն էլ հիմա, այն էլ սահմանից եկող, մեղմ ասած, անհանգիստ լուրերի ֆոնին: 2018 թ.-ից մինչ օրս պաշտպանության չորս նախարար ենք ունեցել, որոնցից երեքը փոխվել են վերջին մեկ տարում: Կարո՞ղ եմ ես՝ Հայաստանի Հանրապետության ոչ հպարտ քաղաքացիս, կասկածել, թե ինչու է այդպես: Իհարկե, կարող եմ:

Կարո՞ղ եմ հարց ուղղել գործադիրի ղեկավարին: Իհարկե, կարող եմ, բայց այն պատասխան չի ստանա, կամ էլ կհնչի պատասխան, որն ավելի շատ հարցեր կառաջացնի: Լռությունը գուցե նախընտրելի թվա, ամենակարևորը՝ չարյաց փոքրագույնը: Պաշտպանության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունները պետության հիմնասյուներն են, ողնաշարը: Բնավ չնսեմացնելով մյուսների կարևորությունը, հակառակը՝ մեկ անգամ ևս կարևորելով կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը, բայց եթե քաղաքացին թշնամու ագրեսիայից պաշտպանված չէ, եթե պետությունը հավուր պատշաճի ներկայացված չէ «դրսում», ձեր կարծիքով, նա սիրտ ունի՞ մտածելու շրջակա միջավայրի կամ էլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մասին: Իհարկե, ոչ:

Քաղաքացուն այժմ պետք է պաշտպանվածության ու վստահության զգացում, ավելի ճիշտ՝ դրա վերականգնումը: Որքան էլ ոմանք շահարկեն «նախկինում կոռուպցիայի և մարդկանց վատ ապրելու փաստը», բայց վստահաբար ինչ-որ ապրանքի գնաճը, ասֆալտի փոսն էր մեր հիմնական բողոքը: Մենք գիտեինք, որ պետություն ունենք, պաշտպանության բանակ, որը հսկում էր իր քաղաքացու անդորրը և ոչ թե խրամատն ու առաջնագիծը ֆոտոսեսիայի հրապարակ դարձնում, գիտեինք, որ ունենք խնդիրներ, բայց ամեն օր գլուխներս ավելի հանգիստ էինք դնում բարձին, քանի որ անորոշության ու անտերության զգացում չունեինք: Ինձ այսքան լքված, անօգնական, խառը մտքերով չեմ հիշում: Եվ ինձ նման շատերը: Որևէ զրույց ընդմիջվում կամ ավարտվում է հարցով՝ լավ, բա ի՞նչ է լինելու կամ էս ի՞նչ բերեցինք մեր գլխին: Մեզանից շատերը չէին էլ կարող պատկերացնել, որ իրական կյանքում, կայացած պետության ներսում, որն, այո, լուծելու մի շարք խնդիրներ ուներ, կարող է 360 աստիճանով փոխվել կյանքը, փոխվել դեպի վատը և հարցը բոլորովին էլ այն չէ, որ մեր ֆինանսները պակասել են, որ այսօր մսով ճաշ չենք ուտելու կամ էլ մի կիլոգրամով պակաս խաղող կգնենք, մենք չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, անգամ մի փոքր վստահություն չունենք, որ առավոտյան պատուհանը կբացենք ու թշնամու լեզվով խոսք չենք լսի, ի դեպ, Սյունիքում ու Գեղարքունիքում արդեն լսում են, գուցե դեռ միայն արձագանքները, բայց այն միտքը, որ թուրքը սարի գլխին է, արդեն իսկ անհանգստություն է ներշնչում:

Չեմ ուզում ասել վախ, մեր ժողովուրդը վախկոտ չէ, այն էլ՝ ումի՞ց վախենա, չէ՞ որ թշնամին նույնն է՝ մի քիչ ավելի լավ զինված, ավելի լկտի ու սանձարձակ, բայց նույնն է, մանր է, չնչին, իրենց դեպքում անգամ երեսուն տարի հետո բան չփոխվեց՝ ավտոբուսի վրայից Արցախի դրոշը քերեն, մարդկանց վախեցնեն, կրակեն, խոտ վառեն, եկեղեցի քանդեն, գերեզմանոց պղծեն: Էս են, բան չի փոխվել: Մենք էլ չենք փոխվել, մեզ փորձում են կտրել հողից, արմատից, սկզբունքներից, հաղթանակած լինելու զգացողությունից, եկեղեցուց: Մենք փոխվելու իրավունք ունե՞նք:

Եթե արտագաղթելու, հայրենիք ու պետություն մոռանալու, ազգությունը փոխելու մտադրություն չունենք, ուրեմն պետք է վերագտնենք մեզ: Մենք՝ որպես հասարակություն ու անհատներ, իրականության մեջ ունենք հենման բազմաթիվ կետեր՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ուսանող 12-ամյա տղան, որը ցանկանում է հայ զինվորների համար ձեռքռոբոտներ ստեղծել, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի խմբավարը, որը Երևանից ամեն շաբաթ մեկնում է Տավուշ՝ երեխաներին դասավանդելու համար, գյումրեցի աղջիկը, որը տիկնիկներ է պատրաստում՝ հայկական արտադրանք ստեղծելով, աուտիզմ ունեցող երեխաները, որոնք հմտանում են անձեռոցիկների տուփ հավաքելու հարցում և դրանով հիշեցնում մեզ իրենց կարևորության մասին, Կապանում բնակվող տիկնիկավարը, որը մանկական թատրոն է ստեղծել ու երեխաներին կրթելու, նրանց առօրյան օգտակար անելիքով լցնելու գործով է զբաղված:

Օրինակներն այնքան շատ են, բոլորը թվել չի ստացվի, բայց բոլորի մասին դեռ կհասցնենք խոսել, պատմել, միայն թե ոչ հերոսացնել: Մենք հերոսներ ընտրել չգիտենք: Մեզ կայացած, ոտքերի վրա ամուր կանգնած, հիրավի անկախ պետություն է պետք, այսքան աղետից հետո, որն այսօր էլ շարունակվում է, սա մեկ օրում լուծելու խնդիր չէ, բայց ով էլ հանձն առնի այդ կարևոր գործը, ցանկալի կլինի, որ ֆեյսբուքյան լայվի կոճակի տեղը չիմանա, նկարվելու հետ սեր չունենա ու ամենակարևորը՝ պոպուլիստ չլինի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank