Ադրբեջանցիները «գրոհ» են նախաձեռնել Երևանում. «Yandex.Go»–ն ֆիքսել է կեղծ պատվերները
ОБЩЕСТВОԵրևանում «Yandex.Go» ծառայությունը կեղծ, այսինքն՝ գոյություն չունեցող պատվերների զանգվածային փորձեր է արձանագրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Yandex.Go»–ի միջազգային մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Ժուրավլյովան։
Պատվերները կատարվում են որոշակի հասցեներով, այնուհետև չեղյալ են հայտարարվում։ Այդ հարձակումները, սակայն, չեն ազդել ծառայության աշխատանքի վրա։
Ավելի վաղ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություն էր տարածվել, որով կոչ էր արվում տաքսի պատվիրել Բաղրամյան 26-ից դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

«Սա հարձակման առաջին փորձը չէ։ Մենք նման հարձակումները կարողանում ենք հետևել և արդյունավետ պայքարել դրանց դեմ։ «Yandex.Go»–ի տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կերպով արգելափակել նման գրոհները»,– ընդգծեց Ժուրավլյովան։
Նրա խոսքով՝ այսօրվա գրոհն ամենամեծը չէ, չեղարկումների քանակն ընդամենը մի քանի անգամ է գերազանցել սովորական ցուցանիշները։ Ժուրավլյովան շեշտեց, որ հոկտեմբերի 23-ին էլ է եղել հարձակման դեպք, երբ տաքսիները զանգվածաբար կանչվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նախորդ խոշոր դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-26–ն ընկած ժամանակահատվածում։ Այն ժամանակ փորձել են մեքենաներ կանչել Բաղրամյան 26 կամ այլ կարևոր հասցեներ։ Ժուրավլյովայի խոսքով` ծառայության տեխնոլոգիաներն արդյունավետորեն որսացել են հարձակումները, ինչի շնորհիվ ծառայության վրա ազդեցությունը նվազագույն է եղել։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



