Բաղադրատոմս. Աղցան կարմիր կաղամբով
ЛАЙФՊատրաստեք աղցան կարմիր կաղամբով հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ինչպես պատրաստել աղցան կարմիր կաղամբով
Կաղամբը բարակ շերտատել, աղ անել, տրորել: Քացախը, մեղրն ու բուսայուղը միասին հարել, լցնել կաղամբի վրա, խառնել, ծածկել, 30 րոպեով դնել սառնարանը: Ընկույզը բովել, թեթևակի մանրացնել: Մանդարինը մաքրել, պճեղների թաղանթը հեռացնել: Կաղամբը լցնել մատուցվող ափսեի մեջ, ավելացնել մանդարինի պճեղներն ու ընկույզը, զարդարել մանդարինի կլեպի բարակ շերտիկներով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան կարմիր կաղամբով
կարմիր կաղամբ 1.5 կգ
մանդարին 3 հատ
քացախ 25 մլ
մեղր 1 թեյի գդալ
ընկույզ 50 գրամ
ձեթ 2 ճաշի գդալ
աղ
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 1361դրամ,
իսկ կալորիականությունը ` 82 կկալ
1
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
2
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
3
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян
4
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
5
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу



