12 տարեկան երեխայի 4 մատերը կտրվել են
ОБЩЕСТВО«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով երեխայի չորս մատները կտրվել են:
Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:
Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



