Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է. ՔԿ

ПОЛИТИКА

ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2012թ. նոյեմբերից Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի, իսկ 2017թ. նոյեմբերին համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնյա, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիք կատարելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարը, 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանի ցանցի ղեկավարի պաշտոնը, տեղեկացված լինելով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ կողմից Բերդ համայնքում գտնվող «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 3.3535հա մակերեսով հողատարածքի ձեռք բերման մտադրության մասին, նշված ՍՊ ընկերության սեփականատիրոջ հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, ըստ որի՝ վերը նշված հողատարածքից որոշակի հատված փոխանցվելու է վերջինիս որդուն, ապօրինի, ինքնակամ կառուցել է 106.96քմ. արդյունաբերական մասնաշենք և 236.66քմ. պահեստ:

2012թ. մարտին կայացված աճուրդում նույն ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել և 2.338.340 ՀՀ դրամով ձեռք է բերել «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող հիշյալ հողատարածքը, որը համայնքի ղեկավարի կողմից արդեն իսկ ծանրաբեռնված է եղել ապօրինի կառուցված  շինություններով:

2013թ. սեպտեմբերի 11-ին ՍՊ ընկերության կողմից կատարվել է հողամասի բաժանում և համայնքի ղեկավարի կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքով և պահեստով ծանրաբեռնված 3421քմ մակերեսով հողամասը գրանցվել է որպես առանձին գույքային միավոր, սակայն սեփականության իրավունքի վկայականում ապօրինի կառույցների վերաբերյալ որևէ նշում չի կատարվել:

Այնուհետև համայնքի ղեկավարը, իր կնոջ, նշված ՍՊ ընկերության տնօրենի, Բերդի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի հետ հանցավոր համաձայնությամբ և վերջիններիս օժանդակությամբ, փաստացի իրեն պատկանող, իր կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը որպես ինքնակամ շինություն օրինականացնելու համար նախատեսված 2.152.623 ՀՀ դրամ պետական վճարումից խուսափելու նպատակով, կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շինարարության թույլտվություն, որի համաձայն՝ իբր, ՍՊ ընկերությանը տրվել է նոր կառուցվող արդյունաբերական մասնաշենքի աշխատանքների կատարման թույլտվություն և իր ստորագրությամբ հաստատել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների կողմից կազմված կեղծ ակտը, որի հիման վրա իր կողմից 2010-2012թ. ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը 2015թ. հոկտեմբերի 14-ին վերոհիշյալ ՍՊ ընկերության անվամբ ստացել է պետական գրանցում, իսկ 2019թ. փետրվարի 15-ին ընկերության և համայնքի ղեկավարի որդու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ հիշյալ ՍՊ ընկերությունը համայնքի ղեկավարի որդուն նվիրաբերել է Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող հողամասն իր շենք-շինություններով, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 2.152.623 ՀՀ դրամի էական վնաս, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով որդու կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Տավուշի մարզի Բերդ համայնքում առանց համապատասխան շինարարական թույլտվության ինքնակամ հենապատ կառուցելու մասին, որպես համայնքի ղեկավար՝ միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու ուղղությամբ և անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ որդու նկատմամբ 2018թ. չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոց:

Հետագայում՝ 2020թ. օգոստոսին, որդու դիմումի հիման վրա նրան պատկանող 0,06188հա. գյուղատնտեսական նշանակության հողի նպատակային նշանակությունը բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու փաստով Բերդ համայնքի աշխատակազմի քաղաքաշինության հողօգտագործման բաժնի պետի կողմից կատարվել է հողամասի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ կառուցված հենապատի մի հատվածը կառուցվել է համայնքին պատկանող հողատարածքում, ինչի վերաբերյալ վերջինս զեկուցագիր է ներկայացրել համայնքի ղեկավարի անվամբ՝ ինքնակամ ապօրինի շինություն կատարելու համար նրա որդու նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու համար, կազմել արձանագրություն՝ առանց հողօգտագործման իրավունքի՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար:

Սակայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը 2020թ. սեպտեմբերին տեղի ունեցած վարչական գործի լսումների վերաբերյալ նիստով արձանագրել է, որ համայնքի ղեկավարի որդին ենթակա չէ վարչական պատասխանատվության՝ վարչական տույժ նշանակելու ժամկետներն անցած լինելու հիմքով: Մինչդեռ ըստ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության իրավախախտումը բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված հանձնաժողովն անտեսել է առանց հողօգտագործման իրավունքի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու հանգամանքը՝ անդրադառնալով միայն առանց շինթույլտվության սեփական հողամասում ինքնակամ շինություն կառուցելուն, իսկ համայնքի ղեկավարը նախապես տեղեկացված լինելով որդու կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց շինթույլտվության և 92.2քմ մակերեսով համայնքապատկան հողում 46.12քմ. մակերեսով ապօրինի շինության ինքնակամ կառուցապատում իրականացնելու մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունը և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ համայնքի, ապա՝ որդու սեփականության իրավունքը գրանցելու համար 2021թ. ապրիլի 19-ի որոշմամբ հիշյալ ինքնակամ շինությունը ճանաչել է օրինական հենապատ, և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն, որը 2021թ. մայիսի որոշմամբ՝ 456.558, իսկ 92.2քմ. մակերեսով հողամասը՝ 74.682 ՀՀ դրամ գումարով ուղղակի վաճառքի ձևով օտարել է որդուն, ինչի արդյունքում՝ վերջինս խուսափել է օրենքով սահմանված պատասխանատվությունից, համայնքը զրկվել է իր սեփական հողամասը տնօրինելու, տիրապետելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից՝ այդ կերպ համայնքի շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերի 27-ից իր և կնոջ անվամբ գրանցված Բերդ քաղաքում հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքում, առանց նախագծային փոփոխություններ կատարելու և առանց նոր շինթույլտվության, ինքնակամ իրականացրել է 51քմ մակերեսով  ներքին և արտաքին  չափերով շինության ծածկի կառուցում և որպես համայնքի ղեկավար, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով վարչական պատասխանատվության միջոց:

Իր նպատակն իրագործելու համար, որպես համայնքի ղեկավար՝ 2020թ. հունվարի 17-ին կայացրած որոշմամբ օրինական է ճանաչել իրեն և կնոջն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 51քմ. մակերեսով ներքին և արտաքին չափերով ինքնակամ կառուցված շինություն-ծածկը, ինչպես նաև նույն որոշմամբ իրեն և կնոջը պարտավորեցրել է տեղական բյուջե մուծել 112.200 ՀՀ դրամ գումար:

Արդյունքում՝ համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, այն ծառայեցրել է անձնական և խմբային շահերին, չեն կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից, ինչի հետևանքով համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:

Բերդ համայնքի ղեկավարը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей