Կրեմլը խոստացել է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու որոշումը ոչ բարեկամական եւ ապակառուցողական քայլ է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Սա Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական եւ տրամաբանությանը հակասող քաղաքականության շարունակությունն է: Դա շարունակությունն է այն գծի, որն ավերիչ ազդեցություն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», — ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ այդ քայլը պետք է վերլուծվի, եւ հետո պատասխան քայլեր են ձեռնարկելու: «Նման գործերում, ինչպես հայտնի է, գործում է փոխադարձության սկզբունքը»,- հավելել է Պեսկովը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



