Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Պարտության խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է․ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ

ПОЛИТИКА

«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է․ 

«Հիմք ընդունելով հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայաստանի անկախության եւ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերը, վերահաստատելով Հայաստանի եւ հայ ժողովրդի անքակտելի իրավունքներն ու կենսական շահերը պաշտպանելու հանձնառությունը՝

           Նկատի ունենալով, որ

· Այս իշխանությունն աղետաբեր է Հայաստանի, Արցախի ու հայության համար,

· Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող խաղաղություն, արժանապատվություն, զարգացում ապահովել,

· Իշխանությունը պահելու համար իշխող ուժը պատրաստ է գնալ նորանոր զիջումների եւ ինշնիշխանության կորստի,

           Հաշվի առնելով

 · Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետեւանքով տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները,

· Քաղաքական-տնտեսական էքսպանսիա իրականացնելով՝ տարածաշրջանում հաստատվելու՝ Թուրքիայի նկրտումները,

· 44-օրյա պատերազմի արդյունքներից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի  նպատակը, այն է՝ Արցախի հայաթափումն ու Հայաստանի հանդեպ  տարածքային հավակնությունները բավարարելը,

· Արցախյան հակամարտության էության եւ ձեւաչափի միջազգային ընկալումից, խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքներից Ադրբեջանի հրաժարումը, 

· ՌԴ խաղաղապահ առաքելությունը սահմանափակելու եւ պատերազմ վերսկսելու՝ Ադրբեջանի փորձերը,
 
           Արձանագրելով, որ

· Հայաստանում հաստատվել է մեկ մարդու իշխանություն, պետական ինստիտուտները կազմալուծված են,

· Ուժային կառույցները ծառայեցվում են իշխանությունը պահելու միակ նպատակին,

· Հայաստանն այլեւս իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն չէ,

           Համոզված լինելով, որ

• Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

• Հայաստանի՝ որպես ազգային եւ ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության եւ սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,

• Հայաստանի եւ Արցախի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են,

• Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման, կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի՝ որեւէ կարգավիճակով ամրագրումը,

• Անհրաժեշտ է վերականգնել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը,

• Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով, չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որեւէ փաստաթուղթ։  

Հանրահավաքը հայտարարում է.

Արտաքին վտանգները չեզոքացնելու, Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը բացառելու, ներքին կյանքում համերաշխություն հաստատելու, հայությունը համախմբելու նպատակով մենք սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։

Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայասատանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը։

Սա մեկ ուժի, մեկ դաշինքի դիմադրություն չէ, յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է։

Մինչև հաղթանակը՝ այս պայքարը կարող է  մեկ շաբաթ կամ ամիսներ տևել։ Սա ենթադրում է յուրաքանչյուրիս հետևողական, ամենօրյա աշխատանք եւ գործողություն։

Մենք սկսում ենք կազմակերպվել։ Մեր ներկայությունն Ազգային ժողովում ծառայելու է  դիմադրության հզորացմանը։ Պահը հասունացավ՝ պայքարը կտեղափոխենք միայն փողոցներ ու հրապարակներ։

Պարտության խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։

Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդն ապրելու է արդար, ուժեղ երկրում։ Հայ մարդն աշխարհում քայլելու է գլուխը բարձր»։

В Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром