Մոսկվայում երկու մարդու են ձերբակալել. նրանք մոտ 1 կգ կոկաին են կուլ տվել օդանավակայանում
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մաքսայինները երկու ռուսաստանցու են ձերբակալել, որոնք ժամանել են Բրազիլիայից: Ինչպես հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը, նրանց մոտ մոտ մեկ կգ կոկաին է եղել, որը նրանք կուլ են տվել:
Տղամարդիկ Ռուսաստան են ժամանել Սան Պաուլոյից և ձերբակալվել են Ստամբուլ-Մոսկվա ուղևորատար չվերթի մաքսային ստուգման ժամանակ: Բերանի խոռոչի ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել օտար մարմինների առկայությունը:
Ավելի ուշ բուժզննում անցնելիս ձերբակալվածների որովայնից 100 գլանաձև տարա է դուրս բերվել, որոնց մեջ փոշիանման նյութ է եղել: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 961 գրամ:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



