Էստոնացի զինվորականները սխալմամբ կրակել են բրիտանացի զինվորների վրա
МЕЖДУНАРОДНОЕՄալիի Գաո ռազմաբազայում ծառայող էստոնացի զինվորները սխալմամբ կրակ են բացել բրիտանացի զինվորների վրա, ովքեր, մոտենալով բազային, չեն պահպանել անվտանգության ընթացակարգերը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Postimees թերթը։
Հրատարակությունը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բրիտանացի զինվորներով միկրոավտոբուսը մոտեցել է ռազմաբազային։
«Էստոնացի զինվորները, որոնք հսկում են բազան, կրակ են բացել մեքենայի վրա, քանի որ բրիտանացիները չեն տեղեկացրել բազայի անձնակազմին կանոններին համապատասխան իրենց մոտեցման մասին»,- ասվում է հրատարակության մեջ։
Էստոնիայի ՊՆ-ից հայտնել են, որ զինվորականները պահպանել են ընթացակարգով նախատեսված բոլոր կանոնները և ընդգծել, որ միջադեպի հետևանքով ոչ մի զինվոր չի տուժել։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



