Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Որքան լավ հասկանանք հիվանդությունը, այնքան հեշտ կլինի այն ախտորոշելն ու բուժելը». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում ենք գիտական խմբերի գործունեությանը՝ ի՞նչ են ուսումնասիրում, ի՞նչ դրամաշնորհներ են շահել, և մե՞ծ է ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը և հետաքրքրվածությունը: Այս տարի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոքսանա Զախարյանը դարձել է Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռք բերման մրցույթի շահառուներից մեկը, որը կազմակերպվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում: Ռոքսանան նշում է՝ գիտական խմբի ներկայիս կազմով առաջին անգամ են դիմել տվյալ ծրագրին, այդ առումով խումբը նորաստեղծ է, բայց փորձ ունեն իրար հետ աշխատելու, իրականացրել են տարբեր դրամաշնորհներ:

«Խմբում ներգրավված են երիտասարդ գիտաշխատողներ, ասպիրանտ, գիտությունների թեկնածուներ, մարդիկ, որոնք ունեն գիտական հետազոտությունների՝ հատկապես գենետիկայի ոլորտում աշխատանքների իրականացման հարուստ փորձ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել միջերկրյածովյան ընտանեկան տենդով հիվանդներին, հիվանդությունը բավականին տարածված է, հատկապես հայերի համար արդիական: Այս հիվանդությամբ զբաղվելու փորձ չենք ունեցել, զբաղվել ենք հոգեկան հիվանդություններով, մասնավորապես՝ շիզոֆրենիայով: Բայց այժմ որոշել ենք մեր խնդիրը կենտրոնացնել այս հիվանդության ուսումնասիրման վրա, հասկանալ, թե ինչ հավել յալ գիտելիքներ կարող ենք ստանալ տվյալ հիվանդության վերաբերյալ: Տեսականորեն այս հիվանդությունը շատ է ուսումնասիրված, միևնույն ժամանակ կան հիվանդներ, որոնց դեպքում դեղորայքի օգտագործումն արդյունավետ չէ, խնդիրներից մեկն այդ է:

No description available.

Բացի դա, հիվանդը գենետիկական հետազոտություն է անցնում, բայց ըստ թեստի, որը կատարվում է, ախտորոշումը, գենետիկան այնքան էլ նման չէ տվյալ հիվանդությանը, բայց հիվանդի մոտ ախտանիշներն առկա են: Այսինքն՝ հնարավոր է գենետիկական լրացուցիչ պրոբլեմներ կան, որոնք հաշվի չեն առնվում այդ պահին ախտորոշում դնելիս: Այս առումով փորձելու ենք ավելի համալիր մոտեցումների օգնությամբ հետազոտել հիվանդությունը, հնարավոր է ստանալ նաև հիվանդության բջջային մոդել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում տվյալ հիվանդների օրգանիզմում: Որքան լավ հասկանանք հիվանդությունը, այնքան ավելի հեշտ կլինի այն ախտորոշելն ու բուժելը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոքսանան:

Ընդգծում է՝ գիտական խումբը դրամաշնորհը ստանալիս ներկայացվել է Հայռուսական համալսարանից, բայց խմբի անդամները ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ են: «Հայ-ռուսական համալսարանում ունենք կենտրոն, լաբորատորիա, որի հենքի վրա իրականացնելու ենք նախատեսված աշխատանքները»,-հավելում է մեր զրուցակիցը: Գիտական համայնքի ներկայացուցիչների հետ զրուցելիս մշտապես անդրադառնում ենք նաև ոլորտի խնդիրներին, կատարվող աշխատանքին, չէ՞ որ գիտական գործունեությամբ զբաղվողն հրաշալի գիտի խնդիրները, նաև առաջարկներ ունի դրանց լուծման ուղղությամբ:

No description available.

«Երիտասարդները հետաքրքրված են գիտությամբ, բայց այդ հետաքրքրվածությունը պետք է նաև ունենա որոշակի օբյեկտիվ հիմքեր: Օրինակ՝ ուսանողը, ասպիրանտը կամ երիտասարդ գիտաշխատողն ունի հետաքրքրվածություն, բայց ապագա չի տեսնում տարբեր պատճառներից ելնելով: Ասենք, սոցիալական խնդիրները կարող են դրդել շատ հեռանկարային ուսանողին կամ ասպիրանտին «շեղվելու» գիտական ուղուց և շարունակելու իր ճանապարհն ավելի եկամտաբեր ոլորտում: Նման դեպքեր եղել են՝ մարդիկ գնում են ոչ միայն արտասահման, նաև այլ ոլորտներ: Պետք է նաև նշեմ, որ տեսնում ենք դրական մոտեցումներ, Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների մասին է խոսքը, երկարաձգվել են ծրագրերի ժամկետները, հիմնականում դրամաշնորհները տրվում են երեք տարի ժամկետով, հնարավորություն կա ներգրավելու ուսանողներին, նրանց ինչ-որ ձևով մոտիվացնելու, որ մնան գիտության ոլորտում և հետազոտություններ կատարեն: Ընդհանուր խնդիր կա ենթակառուցվածքների հետ կապված:

Տեսեք՝ ուսանողն ունի հետաքրքիր փորձեր իրականացնելու ցանկություն, բայց չկա այն ենթակառուցվածքը, կարգավորումները, թեկուզ նյութերը, որոնք թույլ կտան ուսանողին իր գիտելիքները կիրառելու և ղեկավարի միջնորդությամբ իրականացնելու ինչ-որ հետազոտություններ: Սա հաճախ «կոտրում է» ուսանողներին, սա վատ հետևանքներ կարող է ունենալ: Իսկ մեծ հաշվով, ամեն ինչի հիմքում կրթությունն է: Պետք է դպրոցից սկսած կրթության լավ մակարդակ ապահովենք: Բնական գիտությունների ոլորտը շատ ավելի արագ է զարգանում: Համալսարաններում պետք է սկսեն արդիականացնել ծրագրերը, առարկաները չպետք է մատուցվեն հին ոճով:

No description available.

Բացի հիմնարար գիտելիքներից, որոնք այս ոլորտում չեն փոփոխվել, պետք են նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, որպեսզի ուսանողը պատկերացում ունենա արդի զարգացումների մասին, հասկանա, թե ինչպես է հարթելու իր ուղին: Հաջորդ փուլն այն է, որ համալսարանի պատերի ներսում կրթություն ստանալու ընթացքում ուսանողները պետք է փորձարարական հմտություններ ձեռք բերեն: Պատմել փորձերի մասին և չտալ ձեռքով աշխատելու հնարավորություն, աններելի է: Պետք է շատանան պետության կողմից իրականացվող և գիտաշխատողներին խրախուսող ծրագրերը, դրանք կան, բայց ծավալները պետք է մեծացնել: Այս քայլերի կյանքի կոչման արդյունքում վստահաբար հաջողություն կունենանք»,-եզրափակում է Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ Ռոքսանա Զախարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие