Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


ՏԻՄ ընտրություններում շարունակում է դոմինանտ մնալ անձերի գործոնը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, առաջիկայում ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Համատարած համամասնական ընտրակարգով մեր երկրում առաջին անգամ են անցկացվում ՏԻՄ ընտրություններ: Նախկինում օրենքը տարածվում էր միայն Երևանի, Գյումրիի ու Վանաձորի վրա: ՏԻՄ համակարգը Հայաստանում ներդրվել է 1996-ին՝ «ՏԻՄ մասին» օրենքի ընդունումից հետո, այդ ժամանակ բոլոր համայնքների ղեկավարներն ընտրվում էին ուղիղ ընտրությամբ, ինչպես և ավագանին, սակայն յուրաքանչյուր ընտրող ընտրում էր ավագանու անդամի թեկնածուի. ընտրվում էին առավելագույն ձայներ հավաքածները:

ՏԻՄ համակարգում առաջին փոփոխությունները տեղի ունեցան նախ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, այնուհետև 2008 թվականի դեկտեմբերին ընդունված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Համաձայն այդ փոփոխության, 2009 թվականից փոխվեցին Երևանում ՏԻՄ կառուցվածքն ու ընտրության կարգը: Տվյալ փոփոխությունից հետո Երևանը դարձավ մեկ համայնք, և սահմանվեց, որ ընտրությունները կատարվում են կուսակցությունների միջև՝ համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից:

Արդեն 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հնարավորություն բացվեց, որ մյուս խոշոր համայնքներում ևս ՏԻՄ ձևավորման գործընթացն իրականացվի Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կանոնակարգումների սկզբունքով: Ըստ այդմ, 2016 թվականին «Ընտրական օրենսգրքով» նույն այդ համամասնական ընտրակարգին անցան նաև Գյումրին և Վանաձորը: 2020 թվականին ԱԺ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքի»՝ ՏԻՄ ընտրակարգին վերաբերող փոփոխությունների փաթեթը, որով և ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև միավորված համայնքներում տեղական ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով:

Ըստ էության, ՀՀ իշխանությունները ՏԻՄ համակարգի վերջին փոփոխություններն իրականացրեցին մի նպատակով, որպեսզի կոնկրետ անհատի ընտրելու փոխարեն հանրությունն ընտրի քաղաքական կուսակցության։ Այս փոփոխության հիմնական նպատակը ՏԻՄ ընտրությունների քաղաքականացումն էր, որպեսզի կուսակցությունները ներգրավվեն ընտրություններին հստակ թիմով, այլ ոչ թե մեկ անհատի դեմքով։ Առաջին հայացքից այս քայլը բավականին տրամաբանական է թվում, քանի որ եթե որևէ անձ հայտ է ներկայացնում ընտրական գործընթացի, նա պետք է որոշակի քաղաքական ընտանիքում ներգրավվածություն ունենա։

Սակայն, ներկայումս նայելով հոկտեմբերի 17-ին կայացած և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկը, տեսնում ենք, որ ընտրությունների թրենդը ցուցակի առաջին համարի անունով դաշինքներն են՝ «Առուշ Առուշանյան», «Դավիթ Համբարձումյան», «Մամիկոն Ասլանյան» «Գուրգեն Մարտիրոսյան», «Դավիթ Մինասյան», «Սարգիս Մուրադյան» և այլն։ Սա խոսում է այն մասին, որ չնայած իշխանությունները փորձում են ՏԻՄ-երը ամբողջովին քաղաքականացնել, միևնույնն է, մարզերում առաջնային պլան են գալիս անհատները, թե կոնկրետ որ համայնքում ով է ավագանու ցուցակի առաջին համարը։

Մյուս կողմից՝ այս ընտրություններն առանձնանում են նաև նրանով, որ սա յուրատեսակ հնարավորություն է քաղաքականապես պասիվ, ինչ-որ տեղ նաև հանրությանն անհայտ կուսակցություններին՝ գալ առաջին պլան և ներկայանալ հանրության դատին։ Ճիշտ է՝ նրանց մեծ մասի հնարավորությունները շատ փոքր են, առավել ևս վերոնշյալ անձ-դաշինքների համեմատ, սակայն հոկտեմբերի 17-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ նորաստեղծ, դեռ կազմավորման ճանապարհին գտնվող կուսակցությունները կարող են լուրջ արդյունքներ արձանագրել: Օրինակ՝ «Զարթոնք», «Ապրելու երկիր», «Շանթ դաշինք» կուսակցությունները:

Շատ է խոսվել այն մասին, որ օրվա իշխանությունները մարզերում բավական թույլ են և չունեն բավարար ներգրավվածություն. իրականում սա բացարձակ ճշմարտություն է, և հենց այս ամենը հաշվի առնելով՝ նրանք որոշակի «ռասկլադ» են մշակել։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հասկանալով, որ միայնակ հնարավոր չէ հաղթել համայնքներում, նրանք ընտրել են, այսպես կոչված, «ցանցային տարբերակ»։ Իշխանություններն իրենց համար քաղաքականապես կարևորություն ունեցող համայնքներում ներկայացնում են մի քանի թեկնածուներ, որոնք ներկայացված են տարբեր կուսակցությունների ցուցակներում։

Սա արվում է ընտրություններից հետո միավորվելու և, որպես կոալիցիոն ձևավորված մարմին, համայնքի ղեկավարությունը ստանձնելու նպատակով։ Մասնավորաբար, Գյումրիում և Մեղրիում մենք ականատես եղանք հենց նման պատկերի։ Թե որքանով դա կհաջողվի դեկտեմբերին, ժամանակը ցույց կտա: Բայց որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում դեռ չեն «քաղաքականացվում», և առաջնային է մնում անհատի գործոնը, ակնհայտ է...

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»