Արմեն Չարչյանը վայր կդնի՞ մանդատը․ Արամ Վարդևանյանը պարզաբանում է
ИНТЕРВЬЮԱրմեն Չարչյանի՝ մանդատից հրաժարվելու մասին լուրերը իրականության հետ որևէ կապ չունեն: Իրականության հետ կապ ունի այն, որ այս իշխանությունները Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը համաձայնել է ՔՊ-ի նախապայմանին․ այն է՝ հրաժարվի մանդատից՝ փոխարենը ազատ արձակվի և վերադառնա հիվանդանոց` մասնագիտական աշխատանքի:
Արամ Վարդևանյանը կտրականապես հերքեց մամուլում շրջանառվող լուրը՝ այն որակելով մանիպուլյացիայի հերթական դրսևորում. «Նման բամբասանքների կարող եք չհավատալ: Միայն կասեմ, որ Արմեն Չարչյանի կալանավորումը րոպե շուտ պետք է վերացվի և նա ազատ արձակվի»,- ասաց նա։
Զվարթ Պետրոսյան




















































