Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինները
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մնացորդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Իրկուտսկի մարզային դատաբժշկական բյուրոյից հաստատել են, որ հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինների մնացորդները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բելառուսական «Գրոդնոավիա» ընկերությանը պատկանող Ան-12 ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր նոյեմբերի 3-ին Իրկուտսկում վայրէջք կատարելուն պատրաստվելիս: Փրկարարները հայտնաբերել են օդանավի կործանման վայրն ու որոնողական աշխատանքներ սկսել: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել էր: Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը՝ Բելառուսի, 2-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:
Ավելին՝ այստեղ
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



