Աժդահակը կռվի ազատ ժամերին սաղմոսներ էր կարդում զորքի համար. նա զոհվեց Շուշիի մատույցներում` մենակ չթողնելով իր վիրավոր հրամանատարին
ОБЩЕСТВОԱրամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կիրակոսյան Աժդահակը հայրենիքին իր պարտքը տվել էր դեռևս 4-5 տարի առաջ։ Այդ ժամանակ Ջրականում էր ծառայում, Ապրիլյան քառօրյայի մասնակից էր։
44-օրյա պատերազմի լուրն առնելուն պես նա շտապում է կամավորագրվել։ Մեծ դժվարությամբ, բայց կարողանում է հասնել Արցախ։ Փորձն ու ոգին հաշվի առնելով նրան ջոկի հրամանատարն են նշանակում։
Անսահման հավատով էր Աժդահակը։ Կռվի «ազատ» ժամերին, երբ մի փոքր հանգստի ժամանակ էին ունենում, Կտակարանը ձեռքին սաղմոսներ էր կարդում զինվորների համար։
Կռվի թեժ օրերին Շուշիում ձևավորվում է արագ արձագանքման դասակ, որին Աժդահակն առանց վարանելու անդամագրվում է։ Եվ մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 3-ին՝ իր ծննդյան օրը, Աժդահակենց դասակը Շուշիում ընկնում է շրջափակման մեջ։ Մենակ չթողնելով վիրավորված հրամանատարին և ինքն էլ վիրավոր լինելով, ապահովում է դասակի մյուս տղաների նահանջը։
Իր 23-ամյակի հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, Շուշիի մատույցներում զոհվում է Աժդահակը։ Զոհվում է իր հրամանատրի կողքին, զոհվում է՝ չդավաճանելով իր հավատը, չդավաճանելով իր ընկերոջը։
Երկնային ծնունդդ շնորհավոր, Աժդահակ ջան։ Դու հիմա վերևում ես՝ քո աչքերի պես կապույտ երկնքում։ Ապրեցիր քրիստոնյային վայել, կռվեցիր քո սուրբ հավատքի և սրբազան քաղաքի համար ու այդ կռվում էլ նահատակվեցիր։ Հոգիդ լույսերի մեջ մնա։
Աժդահակն այսօր կդառնար 24 տարեկան»։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



