Իրկուտսկի մոտակայքում ԱՆ-12 ինքնաթիռ է կործանվել. ընկնելիս այն բռնկվել է
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Իրկուտսկ քաղաքի մոտակայքում Ան-12 օդանավ է կործանվել, ավիավթարի վայրը պարզվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիբիրի որոնողափրկրարական կենտրոնին:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավն ընկել է Պիվովարիխա գյուղի շրջանում՝ օդանավակայանից ոչ հեռու: Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք կատարելիս երկրորդ շրջան է կատարել և անհետացել է ռադարների տեսադաշտից:
ԱԻՆ տվյալներով՝ օդանավում 8 մարդ է գտնվել: Ընկնելիս օդանավը բռնկվել է: Ինքնաթիռը դեռևս չեն հայտնաբերել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները:
Նշվում է, որ ԱՆ-12 բեռնատար օդանավն իրականացնում էր Յակուտսկ-Իրկուտսկ չվերթը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



