«Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ». ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցով, պատասխանել է մի շարք հարցերի՝ շեշտելով, որ Իրանն իր ազգային անվտանգության հարցերի շուրջ զիջումների չի գնալու ոչ ոքի հետ:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին խոսելով՝ պաշտոնյան հավելել է, որ «սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին»:
Անդրադառնալով իրանական միջուկային կառույցների դեմ ռազմական գործողություններին Իսրայելի կողմից հատկացվող 1.5 մլրդ դոլարին՝ Ղաթիբզադեն նշել է. «Այս ռեժիմի էությունը ճգնաժամ և անկայունություն ստեղծելն է»:
«Սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին և իր ազգային անվտանգությունը պաշտպանելու կամքին: Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ»,- հավելել է դիվանագետը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



