Վարակակիրների և մահացածների նոր թիվը
ОБЩЕСТВОՀայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1071 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 309 397-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 51 քաղաքացի, մահացածների թիվը 6379 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Նոյեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1299 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7678-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1641 է, ընդհանուր առողջացածներինը՝ 270 741, փաստացի բուժվողներինը՝ 30 978: Մեկ օրում արվել է 12 835 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 110 256 թեստավորում:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



