Մեծամորի դիահերձարանում դեռևս անթաղ է մնում զինծառայողների 100 մարմին և մասունք (տեսանյութ)
ВИДЕОՊատերազմից մեկ տարի անց Մեծամորի դիահերձարանի սառնարանում անթաղ են մնում զոհված զինծառայողների 100 մարմին ու մասունք: Պոլիէթիլենային պարկերի վրա նրանց գենետիկական փորձաքննության կոդերն են գրված: Այս մարմինները հիմնականում նույնականացված են, այսինքն պարզ է ովքեր են, անուն-ազգանուն ունեն:
Ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը կամ մասունքը տանել, հուղարկավորել, «Ազատության» հետ զրույցում ասել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը: Հիմնական պատճառն այն է, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին, կամ եթե խոսքը մարտադաշտում գտնված մասունքի մասին է՝ սպասում են, մինչև զինվորի մյուս մասունքներն էլ գտնվեն:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
4
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью
5
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе



