Պատվաստվեք կամ դիմակ կրեք, դե կամ էլ ինչպես որ կորոշեք, միայն թե մի թերագնահատեք այս աղետը, որ հասնելու է բոլորին. Նարինե Մանուկյան
БЛОГՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Մարդիկ ջան
Խնդրում եմ ձեզ լուրջ վերաբերվեք էս անողոք վիրուսին, վերջին 5 օրերում հարյուրավոր դեպքերի մասին եմ լսել` աշխարհով մեկ, մարդիկ մահանում են մենակության մեջ, խեղդամահ լինելով...
Այս շտամմը շատ ագրեսիվ է, հազարավոր կյանքեր է խլում` հիմնականում մինչև 60 տարիքային խմբի մարդկանց:
Ահավոր է, անասելի...
Քիչ առաջ իմ տարիքի մի երիտասարդ կնոջ մասին իմացանք, մոտ մարդ է, ծայրահեղ վիճակում` մազից կախված...
Պատվաստվեք կամ դիմակ կրեք, դե կամ էլ ինչպես որ կորոշեք, միայն թե մի թերագնահատեք այս աղետը, որ հասնելու է բոլորին...
Մարդիկ ջան խնդրում եմ, գիտեք ես որևէ մեկի թելը թելելու կամ դեմ լինելու առիթ չունեմ, մանավանդ նման նուրբ հարցում, երբ կյանքի ու մահվան լուսանցքում ենք ԲՈԼՈՐՍ!
Բժիշկների հետ խոսում եմ` հյուծված են ու հուսահատ, չգիտեն ինչ անել, հոգեկան բարդագույն ապրումների մեջ են, գերհոգնած:
Մեղք է մեր բզկտված ու տանջված երկիրը, առանց այն էլ քայլում ենք անդունդի եզրին...
Ուղղակի խնդրում եմ աչալուրջ եղեք, մտածեք ձեր ու ձեր հարազատների մասին:
Մահը դարձել է թիվ... 100,200,500,1000...
Բայց կյանքը թիվ չէ...
Կյանքը ամենաթանկ շնորհն է...
Մտածեք...
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



