Ադրբեջանում կրկին իրանամետ աստվածաբան է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները ձերբակալել են Հաջի Ջավադ մզկիթի նախկին ախունդ, իրանամետ աստվածաբան Ախլիման Ռուստամովին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը` տղամարդուն բերման են ենթարկել իր տանը:
Նշվում է, որ բնակարանում խուզարկություն է կատարվել, առգրավվել է կրոնական գրականություն։ Աստվածաբանի ընտանիքին չեն բացատրել ձերբակալման պատճառը։
Նշենք, որ Ադրբեջանում վերջին օրերին մի քանի իրանամետ աստվածաբաններ են բերման ենթարկվել։ Սակայն նրանցից միայն մեկին՝ Սարդար Բաբաեւին է պաշտոնապես մեղադրանք առաջադրվել։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



