Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացու են կալանավորել՝ անտառները հրդեհելու կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕԱնթալիայում անտառների ոչ միտումնավոր հրդեհման կասկածանքով ձերբակալել և այնուհետև կալանավորել են Ռուսաստանի 7 քաղաքացու:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գլխավոր հյուպատոսությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, երբ զբոսաշրջիկները քայլարշավի էին մասնակցում «Լիկյան արահետի» երթուղով:
Կիրակի դատական նիստ է կայացել, որի շրջանակում որոշում է կայացվել նախաքննության ընթացքում կալանքի տակ պահել ռուս զբոսաշրջիկներին:
Ինչպես նշվում է, թուրքական ոստիկանությունն ուշադիր հետևում է բնապահպանական կանոնների պահպանմանը: Ամռանը երկրի հարավային շրջաններում զանգվածային անտառային հրդեհներ են տեղի ունեցել, որոնց տարածվել են 30 նահանգում, ինչի հետևանքով մահացել են տասնյակ, տուժել՝ հարյուրավոր անձինք:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



