Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում. Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է՝ հետևելու ընթացքին (տեսանյութ)
ВИДЕОԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցլացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարն այցելել է ցամաքային զորքերի ուսումնավարժանքների շտաբ և ստուգել գործողությունների կազմակերպումը, լսել հրամանատարների զեկույցները:
Ընդգծվել է, որ բարդ ռելիեֆ ունեցող լեռնաանտառային տեղանքում անցկացվող զորավարժությունների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է հրամանատարների գիտելիքների, ինչպես նաև կառավարման և որոշումների օպերատիվ կայացման հմտությունների զարգացմանը:
Զորավարժությունների շրջանակում առաջադրանքներ են իրականացվել զորքերի այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
4
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью
5
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе



