Blog.1in.am-ը գրում է.
24 տարեկան հասակում դանիացի Ջենս Դալսգարդը կորցրեց սիրելի մորը, և նրա կյանքը շարքից դուրս եկավ։ Նա տեղի բանդաներից մեկի անդամ դարձավ, ինչի արդյունքում շուտով հայտնվեց բանտում։ 4 տարի ճաղերի հետևում անցկացնելուց և դուրս գալուց հետո նա որոշեց զբաղվել իր սիրելի գործով` բոդիբիլդինգով։
Այսօր արդեն 31–ամյա մարզիկը կշռում է 127 կգ, իսկ կրծքավանդակը 142 սմ է։ Նրա մարմինը պատված է բազմաթիվ դաջվածքներով, որոնց տակից մաշկի իսկական գույնն արդեն դժվար է որոշել։ Բայց, ինչպես նա է ասում, իր կերպարանափոխությունը դեռ չի ավարտվել։
Ի դեպ, Ջենսը նաև ընկերուհի ունի, այնպես որ` անձնական կյանքում ամեն բան կարգին է։