Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Տարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանային մակարդակում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում։ Եվ Արցախյան պատերազմում Հայաստանի իշխանությունների պարտությունից հետո Հարավային Կովկասում առանձնահատուկ ձևով ակտիվացել է Թուրքիան։ Պատահական չէ, որ Անկարան յուրաքանչյուր հարմար առիթի ընդգծում է, թե իրենց աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Պարզ է, որ Թուրքիան արդեն ձգտում է ստանալ հաղթանակի հիմնական դափնիները՝ սկզբում նախ՝ Ադրբեջանն իրենից վերջնական ու ամբողջական կախվածության մեջ գցել, ապա, որոշ ժամանակ անց, ողջ Հարավային Կովկասը։

Դրանով է պայմանավորված, որ Անկարան շատ ակտիվ է տարածաշրջանային համագործակցության օրակարգի ձևավորման համատեքստում, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկը վերաբերում է կոնկրետ «3+3» ձևաչափին։ Այս ձևաչափի շրջանակներում նախատեսվում է տարածաշրջանում ներկայացված երեք խոշոր պետությունների՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, և երեք Հարավկովկասյան փոքր պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, առավել սերտ փոխգործակցության մեխանիզմների ստեղծում։ Սակայն այստեղ հարց է, թե ինչպիսին կարող է լինել դասավորությունը փոխգործակցության մեխանիզմների հարցում, քանի որ ազդեցության լծակների հարցում մեկ պետությունը կարող է առավելություն ունենալ մյուսների նկատմամբ։

Եվ, բնականաբար, եթե «3+3» ձևաչափի առաջարկը հնչում է թուրքական կողմից, դա նշանակում է, որ Անկարան արդեն իսկ որոշակի պատկերացում ունի դրա դետալների մասին, և այն պետք է իրականանա թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու սցենարով, որի գլխավոր նպատակը Թուրքիայի կողմից Նախիջևանով ու Սյունիքով դեպի Ադրբեջան մուտք ունենալն է։ Պատահական չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները «3+3» ձևաչափի անվան տակ այդքան հաճախ են խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին, որն իր մեջ հեռահար պանթուրքական նպատակներ է պարունակում։

Իսկ թուրքական հավակնությունների հանգամանքը խորացնում է տարածաշրջանային հակադրությունը։ Օրինակ՝ Թեհրանը, չնայած կողմ է արտահայտվում «3+3» ձևաչափին, սակայն կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ թուրքադրբեջանական տանդեմը հնարավորություն է ստանում թուլացնել իրանական ազդեցությունը, իսկ հետագայում նաև Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել։ Ռուսաստանը ևս կողմ է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, սակայն պարզ է, որ ռուսական կողմը կցանկանա, որ, հաշվի առնելով թուրքական ազդեցության ներթափանցումը, այն առաջին հերթին խարսխված լինի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացման համատեքստում։

Ուստի հայկական կողմի համար առավել բարենպաստ տարածաշրջանային համագործակցության միջավայր ստեղծելու նպատակով պաշտոնական Երևանի խնդիրն է աշխատանքներ տանել ռուսական և իրանական կողմերի հետ։ Մեզ համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունը ևս իր տեղն ունենա փոխգործակցության նոր ձևաչափում։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը, պատճառ բերելով Ռուսաստանի հետ իր հակամարտությունը, դեմ է արտահայտվում «3+3» ձևաչափն ընդգրկող հարթակի մասին թուրքական առաջարկին, բայց Անկարան փորձում է լծակներ կիրառել, որպեսզի վրացական կողմին համոզի ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ այդ հարթակի կյանքի կոչմանը։

Մյուս կողմից՝ շատ ուշագրավ հանգամանք է, որ թուրքական կողմի առաջարկած վեցակողմ համագործակցության տարածաշրջանային հարթակից դուրս է մնում Արևմուտքը։ Ճիշտ է՝ Արևմուտքը շատ հզոր ազդեցության լծակներ չունի Հարավային Կովկասում, բայց արևմտյան երկրները ևս կարող են դերակատարություն ունենալ տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը զսպելու հարցում։ Եվ այս հարցում հատկապես մեծ դերակատարություն ունի Եվրամիությունը։ Պատահական չէ, որ օրերս Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում կոշտ քննադատության է ենթարկում թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը, որը հանգեցրել է ժողովրդավարության հետընթացի։

Ուշագրավ է, որ զեկույցում շեշտվում է, թե Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզական տվյալներ ու զենք, և աջակցություն օտարերկրյա զինյալների տեսքով։ Ուստի ԵՄ երկրների հետ ևս առանձին աշխատանքի կարիք կա, որպեսզի ԵՄ-ն ևս ներկայացված լինի տարածաշրջանային համագործակցության ձևաչափում և թույլ չտա Թուրքիայի դիրքերի չափից ավելի ամրապնդում։ Բայց ամենամտահոգիչն այն է, որ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ ճկունություն ցուցաբերելու փոխարեն արդեն հակվել են նրան, որ ինչ պահանջներ իրենց առաջ դնեն Թուրքիան ու Ադրբեջանը, նոր պատերազմի սպառնալիքը կանխելու անվան տակ գնան դրանց անվերապահ կատարմանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank