Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Դատախազությունը՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

ОБЩЕСТВО

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․

«Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի  հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության մարմինների կողմից նախաձեռնվել են ողբերգական ավտովթարի հանգամանքները, պատճառները բացահայտելուն, մահացած և մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը պարզելուն ուղղված քննչական և այլ գործողություններ, միջոցներ են ձեռնարկվել տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ օպերատիվ կերպով դեպքի վայր է մեկնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը՝ իրականացվող գործողություններին տեղում հետևելու, իրավիճակը և հատկապես ողբերգությանը նպաստող պայմանները, պատճառները գնահատելու անհրաժեշտությունից ելնելով:

Այդ նպատակով դատախազության նախաձեռնությամբ դեպքի վայր են հրավիրվել նաև երթեևկության անվտանգության միջոցների ձեռնարկման, դրա հետ կապված ճանապարհաշինարարական նորմերի պահպանման  նկատմամբ հսկողական գործառույթներ ունեցող իրավասու մարմինների պատասխանատու պաշտոնատար անձինք, մասնավորապես ՀՀ ՃՈ ծառայության պետի պաշտոնակատարը, ՀՀ Արագածոտնի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրենը:

Տեղում արձանագրվել է, որ դեպքը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հատուկ ուշադրություն է հրչավիրվել այն հանգամանքի վրա, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոնկրետ տվյալ հատվածի՝ բնականոն երթևեկության համար բարձր ռիսկայնության խնդիրը և հրատապ կերպով դրա չեզոքացման անհրաժեշտության հարցը դատախազության կողմից բարձրացվել էր ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված խորհրդակցությանը:

Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ ), այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ -րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

Այսինքն՝ քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների  կատարմանը:

Դեպքի վայր հրավիրված ոլորտային վերոնշյալ պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ՀՀ Արագածոտնի դատախազությունում կազմակերպվել է օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես ճանապարհի այդ, այնպես էլ մի քանի այլ՝ երթևեկության համար վտանգավոր տեղամասերում ավտովթարներին հանգեցնող բոլոր այն խնդիրները, որոնք պայմանավորված են անվտանգության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների կատարման հետ:

Մասնավորապես, խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով, լուսանդրադարձիչներով արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ, ճանապարհի՝ զառիվար թեքությունները հարթեցնելու նպատակով իրականացնել հողալցման աշխատանքներ: Քննարկվել է նաև այդ և մյուս վտանգավոր հատվածներում արագաչափ սարքերի տեղակայման հնարավորությունը:

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է մինչև այս աշխատանքներն ավարտելը նշված հատվածներում իրականացնել Ճանապարհային ոստիկանության մշտական խստացված ծառայություն:

Հաշվի առնելով նաև հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհդրակցության ընթացքում ձեռք բերված պահյմանավորվածությունները՝ ՀՀ դատախազությունը հետևողականություն է դրսևորելու նախանշված միջոցառումների իրականացման հարցում՝ անհրաժեշտության դեպքում բարձրացնելով դրանք քրեաիրավական դաշտում գնահատականի արժանացնելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից այսօր կրկին, ըստ իրավասությունների ոլորտների, հրատապ և համարժեք միջոցներ ձեռնարկելուն ուղղված միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ    ոստիկանության    պետի տեղակալին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալին:

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026