ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն Աշոտյան
БЛОГԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք:
Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի "Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել եւ շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից":
Հայկական մամուլը երեկ լուսաբանել է հիմնականում զեկույցի սեղմագիրը, որում ներառված չէին Հայաստանին վերաբերող հատվածները:
Ուստի այսօր անձամբ ծանոթանալով զեկույցին՝ հայտնեմ հետևյալը.
1. Ցավոք, զեկույցը չի անդրադառնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական և կատաղի ժխտման փաստին: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
2.Ընդգծվում է, որ ատելության խոսքը և ատելության հանցագործությունները լուրջ խնդիր են հանդիսանում ազգային փոքրամասնությունների համար: Նրանց հոգևոր կոթողների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հիմնականում պատշաճ չեմ հետաքննվում:
3.Դասագրքերում տեղ գտած դիսկրիմինացիոն հղումները և բնորոշումները ազգային փոքրամասնությունների մասով վերանայման կարիքն ունեն, իսկ փոքրամասնությունների դպրոցներին ցուցաբերվող պետական ակցույթււնը գրեթե դադարել է:
4.Թուրքական խորհդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծել է ենթահանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում մարդու իրավունքների խախտումները: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
5. Զեկույցը արձանագրում է, որ Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում, տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:
Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն:
1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
4
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



