Քաբուլում պայթյուն է որոտացել
МЕЖДУНАРОДНОЕՀոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանում էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել է միջադեպի մասին տեղեկատվությունը և հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ արմատականների կողմից օգտագործվող անվանումը) երկու զինյալի վիրավորվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



