Մարկ Ցուկերբերգը մտադիր է փոխել Facebook-ի անունը. աղբյուր
ОБЩЕСТВОFacebook ընկերությունը մտադիր է ռիբրենդինգ անել և փոխել անունը, ինչը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Ինչպես հայտնում է The Verge պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին, անվանափոխության հիմնական նպատակն այն է լինելու, որ «մարդիկ Facebook-ն սկսեն ընկալել ոչ թե որպես սոցիալական ցանց, այլ որպես «մետավերս» (վիրտուալ իրականության տարածք, որտեղ օգտատերերը կարող են վիրտուալ միջավայրի և այլ օգտատերերի հետ՝ խմբ.) ընկերություն»:
Ինչպես հայտնում է աղբյուրը, անվանափոխության մասին Մարկ Ցուկերբերգը կհայտնի հոկտեմբերի 28-ին կայանալիք միջոցառման ժամանակ:
Ընկերոթյունում աշխատում է ավելի քան 10 000 մարդ, որոնք ստեղծում են նաև վիրտուալ իրականության ակնոցի տեսակներ, որոնք, ըստ ընկերության, հաջորդ տարի արդեն տարածված կլինեն ամենուր, ինչպես սմարթֆոնները:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



