Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում պահանջել է, որ Հայաստանն աջակցի տարածքների ականազերծման գործընթացին
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է, որ Երևանն անհրաժեշտ միջոցներ ընդունի, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ստանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման աշխատանքներ իրականացնի իր տարածքում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ «ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին նման միջոցներ ընդունել»:
«Դա պետք է արվի այդ թվում նաև տեղադրված ականների բնութագրերի և տեղադիրքի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկության տրամադրմամբ»,- ասել է Մամեդովը՝ ընթերցելով վերջնական պահանջը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



