Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Շիրակի մարզի դատախազը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում հսկողությունն ուժեղացնելուն ուղղված միջնորդագիր է հասցեագրել Հայկական կարմիր խաչի նախագահին

ОБЩЕСТВО

2021թ. ընթացքում Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք պատահարներ և հանցագործության դեպքեր:

Մասնավորապես, 2021թ. ապրիլի 5-ին՝ աջ արմունկահոդային կտրված վերք, ալկոհոլային հարբածություն, ինքնավնասում ախտորոշմամբ  Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից Գյումրու բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել նշված կենտրոնի 59 ամյա մի խնամյալ բնակիչ: 

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ  վերջինս, այդ օրը միայնակ գտնվել է իր սենյակում, օգտագործել ալկոհոլ և այդ վիճակում ածելիով ինքնավնասում կատարել, որից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Համաձայն Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից ստացված տեղեկանքի՝ նշված անձը հաշվառման մեջ է գտնվել կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերում «հոգեկան և վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով կախվածության համախտանիշ» ախտորոշմամբ:

Բացի այդ, օգոստոսի 22-ին, խնամքի կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված ահազանգի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խնամքի կենտրոնում նոյն սենյակում համատեղ բնակվող 2՝ շարժողական խնդիրներ ունեցող խնամյալներ նույն օրը երեկոյան մի քանի բաժակ ոգելից խմիչք են օգտագործել, նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է առաջացել, մասնավորապես այն հարցի կապակցությամբ, թե դեպի պետքարան տեղաշարժվելու իրենցից առաջինն ում պետք է օգնեն  աշխատակիցները: Վեճի ընթացքում նրանցից մեկը փայտե ձեռնափայտի օգնությամբ հարվածներ է հասցրել մյուսի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Այսինքն, պարզվել է, որ կենտրոնում խնամվող անձինք իրենց մոտ պահում և օգտագործել են ոգելից խմիչք: Մինչդեռ, համաձայն խնամքի կենտրոնի կանոնակարգի՝ խնամվողներին արգելվում է օգտագործել ոգելիս խմիչքներ: Հիշյալ փաստն անուշադրության է մատնվել խնամքի կենտրոնի պատասխանատուների կողմից, ինչը, մասնավորապես երկրորդ դեպքում, տեղաշարժման խնդիրի հետ հանրագումարում հանգեցրել է անցանակլի դեպքի կատարմանը:

Բացի վերոնշյալը, 2021թ. հուլիսի 22-ի երեկոյան Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից ոստիկանություն ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը կենտրոնի մի տղամարդ բնակիչ  իր սենյակում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում մի քանի հարվածներ է հասցրել նույն կենտրոնի մի բնակչուհու և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դիմողի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է նաև այս դեպքում:

Նախապատրաստված նյութերով երեք դեպքում էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ են կայացվել՝ առաջինը՝ հանցադեպի բացակայության, մյուսները՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով:

Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ խնամյալները, ունենալով տեղաշարժվելու հետ կապված դժվարություններ, դուրս մնալով խնմաքի կենտրոնի աշխատակիցների ուշադրությունից, կորցրել են հավասարակշռությունը և վայր են ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված դեպքերին առնչվող նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց վերջին շրջանի որոշակի ավելացումը կենտրոնում իրավասու անձանց կողմից կանոնակարգային պահանջների պահպանման, նկատմամբ բավարար հսկողության թուլացման, պատրականությունները ոչ այնքան բարեխիղճ կատարելու և առանց այն էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ առանձին դեպքերում բավարար հոգատարություն չցուցաբերելու հետևանք են: Մինդեռ դրանք կարող են հանցագործությունների կատարման նպաստավոր պայմաններ ստեղծել և ինչպես կենտրոնի խնամյալների, այնպես էլ խնամողների կամ աշխատակիցների համար անցանկալի, ընդհուպ ծանր հետևանքներ առաջացնել:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է հղել Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահին՝ քննարկելու Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված պատահարներին հանգեցրած պատճառները և գործուն քայլեր ձեռնարկելու նմանատիպ երևույթների բացառման ուղղությամբ, ինչպես նաև լուծել այն աշխատակիցների կարգապահական պատասխանատվության հարցերը, որոնք, հնարավոր է՝ թերացել են իրենց պարտականությունների կատարման հարցում:

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026