Խայտառակ կրճատումներ ՊՆ-ում
ПОЛИТИКА«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկություններով` այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ավելին` արդեն իսկ որոշ գնդապետներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում նախարարությունում կվերացվի, որպես այդպիսին` քաղծառայությունը:
Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը միանալու է Պաշտպանության նախարարությանը, եւ հենց սա էլ առիթ կդառնա, որ «քաղծառայություն» հասկացողությունը դուրս գա, եւ ՊՆ-ում մնան բացառապես զինվորական կոչում ունեցողները:
Ընդ որում` այդ փոփոխության հետեւանքով` մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվի: Օրինակ` սպան դառնա ենթասպա, գնդապետը` փոխգնդապետ»:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



