Օլգա Բուզովան կորցրել է ձայնը
КУЛЬТУРАՌուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնել է, որ կյանքում երկրորդ անգամ կորցրել է ձայնը։ Արտիստը ստիպված է եղել հրաժարվել պլանավորված գործերից և շտապ բուժում անցնել: Այժմ աստղին անհանգստացնում է «Вот она я» շոուի ճակատագիրը, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին:
35-ամյա երգչուհու խոսքով՝ առողջական խնդիրները հնարավոր է` առաջացել են առաջիկա համերգից առաջ անհանգստությունների պատճառով:
«Սովորաբար սթրեսի պատճառով: Արտաքինից այն տեսանելի չէ, դա ներքին վիճակ է։ Մեծ հույս ունեմ, որ արագորեն կվերականգնենք, հիմա գլխավորը չնյարդայնանալն է եւ ձայնալարերը չլարելը, հարկավոր է լռել»,- հետևորդների հետ կիսվել է նա:
Երգչուհին նաև ցուցադրել է, թե ինչպես է այժմ հնչում իր ձայնը: Բուզովայի համար հիմա իսկապես դժվար է խոսել, նա հազիվ շշնջում է: «Ինձ արգելված է խոսել առնվազն հաջորդ 2-3 օրվա ընթացքում: Ես լռության մեջ եմ», - ասել է արտիստը:
Այժմ նա շտապ բուժում է անցնում Crocus City Hall-ի բեմում լինելու համար, որտեղ պետք է կայանա նրա «Вот она я» շոուն: Շիկահերը զգուշորեն պատրաստվում է ներկայացմանը, սովորում է նոր ստեղծագործություններ դաշնամուրի վրա:
«Ես չեմ կարող խոսել և չեմ կարող անել շատ բաներ: Հետաձգվեց կարևոր հեռարձակում, չեղարկվեցին որոշ նկարահանումներ: Հետեւաբար, իհարկե, սրտիս վրա ծանրություն է: Բացի այդ, ես պետք է շատ հարցեր լուծեմ, փորձեր անեմ: Ինձ ավելի քան երբևէ ձայն է պետք: Ես հիմա ամեն ինչ անում եմ, որպեսզի նա հնարավորինս շուտ վերադառնա», - նշել է աստղը:




















































