Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Շոյգուի հրավերով կմեկնի Մոսկվա
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կայցելի Մոսկվա՝ գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այցի նպատակը Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը զարգացնելն է:
Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադդամը՝ նշելով, որ գեներալ-մայորը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:
Պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել համագործակցության զարգացմանը և համատեղ պաշտպանությանը և ռազմական ոլորտում հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



