Պատրաստ ենք սկսել սահմանազատումը. Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում գործընթացին
ПОЛИТИКАԽաղաղության հասնելու կարևոր ուղիներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան է։ Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացն ու այդ հարցում ակնկալում ենք Ռուսաստանի ու մեր այլ միջազգային գործընկերների աջակցությունը,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` դժվար է պատկերացնել այն սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, որոնք ոչ վաղ անցյալում խախտվել էին Ադրբեջանի կողմից ու որտեղ պարբերաբար կրակոցներ են հնչում։
«Մասնավորապես նկատի ունեմ սահմանների Սոթք–Խոզնավար հատվածը։ Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք ԶՈւ–երի հայելային հետքաշում իրականացնել` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների` ԽՍՀՄ քարտեզներում ամրագրված ու իրավականորեն հաստատված սահմանները»,– ասաց ՀՀ վարչապետը` նշելով, որ այդ սահմանին կարող են տեղակայվել ՌԴ սահմանապահները կամ միջազգային դիտորդները։
Փաշինյանը հիշեցրեց, որ այս սխեման ողջունում է նաև ՌԴ–ն։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



