Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պատվաստումը կարող է դառնալ վճարովի. քաղաքացիները չպետք է ենթարկվեն իշխանությանը

ОБЩЕСТВО

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին,  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, բավականին ծանր են դեպքերը, որ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանի հետ, որն ամենևին էլ զարմացած չէր համաճարակային իրավիճակի բարդացմամբ. 

«Ներեցե՛ք, իսկ ի՞նչ էիք սպասում. իշխանության կողմից չկազմակերպված աշխատանք, կորոնավիրուսի դեմ տապալած պայքար, որը շարունակվում է առ այսօր, այս ամենից հետո դրական արդյո՞ւնք էիք սպասում»,- ասաց Նունե Ներսիսյանը:

Նա այն կարծիքին է, որ իշխանությունն ամեն ինչ անում է քաղաքացու «գրպանին դիպչելու» և նրան պատվաստվել դրդելու համար. «Սկզբից որոշումը կայացրին, որ հոկտեմբերի 1-ից պետական բոլոր աշխատողները իրենց մոտ կա՛մ պատվաստումը հաստատող հավաստագիր ունենան, կա՛մ ՊՇՌ թեստ: Բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները իրենց ղեկավարների հետ մեկտեղ հերթեր գոյացրին, որ որքան հնարավոր է շուտ ՊՇՌ թեստերի պատասխանները վերցնեն: Այս ամենից հետո հոկտեմբերի 1-ը չեղյալ համարեցին և առանց զլանալու երկրորդ անգամ մարդկանց «գրպանին կպան», որ մի հատ էլ հոկտեմբերի 14-ին թեստ հանձնեն»,- ասաց բժիշկը՝ հարցականի տակ դնելով ՊՇՌ թեստերի պատասխանները.

«Այդ ապարատները գերզգայուն են, ինչքան էլ, որ տեխնիկա է, միևնույն է, իրենք 100-ից ավելի ՊՇՌ թեստի ճշգրիտ պատասխաններ չեն կարող տրամադրել: Մեկ լաբորատորիայում Ֆիզիկապես անհնար է այդքան մեծ քանակությամբ ՊՇՌ թեստեր նայել. այս քանակի դեպքում որակ չի կարող լինել»,- նշեց բժիշկը:

Նա ընդգծում է, որ ՊՇՌ թեստի ոչ ճշգրիտ պատասխան ստանալու դեպքում, վարակի շղթան մեծանում է. ստացվում է այնպես, որ իշխանությունը կորոնավիրուսի դեմ, ի սկզբանե, ոչ միայն չպայքարեց, այլև ավելի մեծ զարկով նպաստեց վարակված քաղաքացիների թվերի աճին:

Նունե Ներսիսյանի հետ նաև խոսեցինք, հատկապես, այս օրերին գոյացող հերթերի մասին, որտեղ քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, բժիշկն ասաց, որ այս ամենն իշխանությունը դիտավորյալ է անում. «Իշխանությունը կորոնավիրուսի պիկին փակեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը, ՁԻԱՀ կենտրոնը և այն բոլոր նորմալ բժշկական հաստատությունները, որոնք իսկապես նման կատաստրոֆիկ էպիդեմիայի դեմ կարող էին պայքարել: Փակեցին նաև մարզային շատ հիվանդանոցներ, որ մարզի հիվանդները գան Երևան, իրար գլխի լցվեն, իրենք ամեն ինչ, ի սկզբանե, մտածված են արել: Քաղաքացիների աչքերին «թոզ փչելու» համար այստեղ բացել էին մի քանի իբրև կորոնավիրուսային բաժանմունքներ, հետո նորից փակեցին, ու էլի քաղաքացիները լցվում են իրար վրա: 5 օրից էլ կասեն՝ էպիդեմիան տարածվել է, նորից լոքդաուն ենք անում, լավ է՝ այս երկու «ֆիրմա» բառերը սովորել են»,- ասաց նա: 

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը եղել են միայն Համալիրի, ԱԻՆ-ի նկարները, Էպիդեմիա և լոքդաուն բառերի օգտագործումը. «Ես՝ որպես բժիշկ, պայքարի այլ ձև չեմ տեսել: Իշխանությունը միայն նպաստում է նրան, որ վարակի շղթան մեծանա»,- ասաց Նունե Ներսիսյանը՝ շեշտելով ՀՀ-ում գործում է պատվաստման կամավոր-պարտադիր սկզբունքը.

«Իշխանությունն այս ամեն ինչով խուճապ է տարածում, և զարմանալի է, բայց փաստ, որ պատվաստումների հակաքարոզը հենց նույն իշխանությունն է անում. օրինակ՝ երեկ ԱՆ նախարարը ասաց, որ պատվաստումից 80-ամյա քաղաքացի է մահացել. բա սա քարոզ չէ ի՞նչ է, այսքանից հետո ինչպես քաղաքացին կամովի գնա պատավստվելու»,- ասաց նա:

Վերջինս դեմ է յուրաքանչյուր պատվաստանյութի օգտագործման, քանի որ, ինչպես նշում է բժիշկը, դրանք թեստավորման փուլ չեն անցել. «Ցանկացած պատվաստանյութ պետք է անցնի թեստավորման փուլ՝ մինիմումը 5 տարի, մաքսիմումը՝ 15: Իսկ այս պատվաստանյութերի հայտնաբերումից անցել է ընդամենը 1 տարի, դրանք դեռ թեստավորման փուլ չեն անցել: Կարծում եմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի այս փուլը ևս կձախողվի, ինչպես անցած անգամները: Հնարավոր է՝ շուտով պատվաստվելը ևս լինի վճարովի: Սա շատ մեծ բիզնես է, որի մեջ է նաև իշխանությունը, մի ձնագնդիկ է, որ գլորվելով մեծանում է. կգա ժամանակ և իրենք այս ամենի համար պատասխան կտան»,- ընդգծեց բժիշկը: 

Անդրադառնալով վերջին շրջանում տարածվող այն լուրերին, թե առաջիկայում սպասվում են նոր ավելի խիստ ռեժիմով սահմանափակումներ, Նունե Ներսիսյանն ասաց, որ, միևնույն է, տիրող համաճարակային իրավիճակին դա էլ չի օգնի, այդ մեթոդն անարդյունավետ կլինի. «ՌԴ-ն էլ էր առևտրի կենտրոններ, ժամանցի վայրեր այցելելիս քաղաքացիներից ՊՇՌ թեստ պահանջում կամ էլ պատավստման QR կոդը, բայց նրանք հետո հասկացան, որ դա անհնարին է, 1 շաբաթ հետո հանեցին այդ սահամանափակումները: Այս ամենով, կարող եմ ասել, որ իշխանությունը արհեստականորեն մեծացնում է հասարակության բողոքի ալիքը, միայն դա»,- ասաց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ եթե անգամ այդպիսի սահմանափակումներ լինեն, միևնույն է, քաղաքացիները չպետք է ենթարկվեն դրանց: 

 
 
 
 
  •  
  •  
  •  
  •  
Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026