Օսիպյան. Կարող եք աղբատար վարձել, բայց աղբը ինքներդ պիտի տանեք
ОБЩЕСТВОԵրեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին 2 օր է՝ չի հաջողվում կապ հաստատել աղբահանությամբ զբաղվող ծառայության հետ։ Այս մասին Օսիպյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց մի քանի ակտիվիստների։
Ակտիվիստները թերահավատորեն վերաբերվեցին այդ խոսքերին. «Եվ նրանք Ձեզ չպատասխանեցի՞ն, պարո՛ն Օսիպյան»։ «Իսկ ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք»,- պատասխանեց Օսիպյանը եւ նշեց, որ աղբահանության ծառայությունը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ ցուցարարները հավաքել են մոտակա աղբամանները, ինչը, ըստ փոխոստիկանապետի, մեծ թվով քաղաքացիների անհարմարություն է պատճառում։
Դրան ի պատասխան՝ ակտիվիստները հետաքրքրվեցին, թե կարո՞ղ են արդյոք աղբատար վարձել իրենց միջոցներով, եւ Ոստիկանությունը չի՞ տուգանի արդյոք այդ մեքենան։ Օսիպյանը պատասխանեց, որ այն հատվածը, որտեղ ցույց է ընթանում, մեքենան չի կարող մտնել։
«Թող այդ դեպքում մոտենա ՃՈ պատնեշ կազմած մեքենաներին, մենք ինքներս աղբը կտանենք»,- հայտարարեց ակտիվիստներից մեկը։ «Եթե այդպես է, տարե՛ք»,-ասաց Օսիպյանը։



