Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխանափոխության հրամայականը և ընդդիմության հիմնական խնդիրները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարևոր զարգացումների կիզակետում է հայտնվել։ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում փոխվել է նախկինում առկա ուժերի հարաբերակցությունը, և նոր խմորումներն անխուսափելի են։ Պարզ է, որ Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ջանք գործադրելու են, որպեսզի հասնեն իրենց տարածաշրջանային նպատակներին՝ առաջին հերթին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և, ըստ այդմ, նաև Հայաստանի վրա թուրքական ազդեցության տարածմանը։

Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի կողմից առաջարկվել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը, որի մեջ պետք է ներառվեն տարածաշրջանային երեք խոշոր պետությունները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և հարավկովկասյան երեք հանրապետությունները։ Սակայն հասկանալի է նաև, որ այսպիսի ձևաչափի անվան ներքո թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է սեփական պանթուրքական ծրագրերն առաջ տանել, իսկ այդ ծրագրերը ձեռնտու են նաև Իսրայելին՝ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու տեսանկյունից։

Բնականաբար, իրադարձությունների զարգացման թուրքական սցենարին կտրականապես դեմ է Իրանը, որը հայտարարություններով, զորավարժությունների անցկացմամբ ու այլ ձևերով շարունակում է ուղերձներ հղել, թե թույլ չի տա կտրել Հայաստանով անցնող իր հյուսիսային սահմանը։ Ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տարածաշրջանային հիմնական պայքարը գնում է Հայաստանով անցնող ճանապարհների ու կոմունիկացիոն ուղիների համար, սակայն Երևանի ձայնը ոչ ոք չի ցանկանում լսել։ Իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանություններն անգամ ընդունակ չեն որևէ հստակ դիրքորոշում հայտնել առանցքային հարցերի շուրջ, այլ միայն սպասում են, որ արտաքին ուժերն իրենց փոխարեն որոշեն։ Այս դեպքում մեզ նոր կապիտուլյացիաներ ու պարտություններ են սպասվում։

Եվ Հայաստանը ստորացված ու ձայնազուրկ վիճակում կարող է գտնվել այնքան ժամանակ, ինչքան հայ ժողովրդի գլխին փորձանք բերած, անցյալը ջնջած, ներկան կործանած ու ապագան կասկածի տակ դրած իշխանությունները շարունակեն պաշտոնավարել։ Նիկոլ Փաշինյանն իրեն հարմար ցանկացած առիթի հայտարարում է, թե ընտրությունների արդյունքում երկրում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է, որպեսզի ցույց տա, թե ընդդիմության համար այլևս անիմաստ է պայքարել իշխանափոխության համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր ընտրություն ոչ թե վերջնական դատավճիռ է, այլ ընթացիկ քաղաքական գործընթաց, իսկ հանրային կարծիքը միշտ էլ փոփոխական է։

Եվ երբ երկրում առկա ծայրահեղ իրավիճակը ավելի սրվի, ապա շատ հավանական է, որ հանրության մեծամասնության դիրքորոշումը կտրուկ և շրջադարձային ձևով փոխվի։ Այնպես որ, կարևոր ներքաղաքական գործընթացները դեռևս առջևում են։ Եվ, ըստ այդմ, ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ներկայումս ընդդիմության ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պետության շահերի համար ջանքեր ներդնել, ուստի մնում է, որ ընդդիմադիր ուժերը պայքարեն երկրի ապագայի համար։ Բայց եթե ընդդիմադիր դաշտում առկա ուժերը գործեն անկազմակերպ ու ցաքուցրիվ, ապա դժվար թե հնարավոր լինի երկրում իրավիճակ փոխել։

Եվ այստեղ է, որ բարձրանում է ընդդիմության ուժերը կոնսոլիդացնելու հարցը։ Սակայն ներկա փուլում ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում, իսկ ավելի ստույգ՝ որոշակի խմորումներ։ Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերից ու անհատներից շատերը պետք է հստակ կողմնորոշվեն՝ իրենք ընդդիմության դաշտում են գործո՞ւմ, թե՞ իշխանության, քանի որ հնարավոր չէ այս դաշտերի մեջտեղում գործել։ Իրապես ընդդիմության պայքարին մասնակից լինելու համար նախ պետք է քաղաքական ուժերն ու դրանց մասնակիցները մի կողմ դնեն իրենց նեղ անձնական շահերը ու լծվեն իշխանափոխության գործին։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ իրենց ընդդիմադիր կոչող որոշ ուժեր կարող են գործուղված լինել ընդդիմադիր դաշտը պղտորելու համար, սակայն պարզ է, որ նրանք իրականում գործում են իշխանության դաշտում։ Այդպես էր նաև ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունների կողմից գործուղված ուժերը ընդդիմությունից ձայն փախցնելու հարց էին լուծում։ Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ արտաքուստ այս իշխանությունների դեմ պայքարող ու ընդդիմադիրի համբավ ունեցող որոշ ուժեր, իսկ ավելի ճիշտ՝ որոշ անհատներ, ընդունակ չլինելով քաղաքական դաշտում ինքառեալիզացվել, իրենց վրա ուշադրություն գրավելու նպատակով դավադրությունների տեսությունների գիրկն են ընկել ու սկսել են ուղղակի անվանարկել խորհրդարանական ընդդիմությանը, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ նախագահին:

Նրանք դրանով փորձում են իբր իրական ընդդիմադիր երևալ, սակայն արդյունքում ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին, ինչպես, ի դեպ, նպաստեցին Փաշինյանի վերարտադրմանը: Թե կոնկրետ ինչ հարց են դրանով լուծում, մտածելու բան է: Սրանք եղել են ու կան ընդդիմության ընդդիմություն: Իսկ դա արդեն շատ, չափազանց շատ կասկածելի է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»