Նավթի համաշխարհային գներն աճել են՝ գազի թանկացման ֆոնին
ЭКОНОМИКАՆավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան աճել են ավելի քան 2 տոկոսով, քանի որ դրա բարձր պահանջարկը պայմանավորված է նախևառաջ գազի թանկացմամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են աճուրդների տվյալներն ու վերլուծաբանների մեկնաբանությունները:
Ինչպես հաղորդվում է, Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը աճել է 1.63 տոկոսով՝ հասնելով 83.74 դոլարի՝ մեկ բարելի համար, իսկ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 2.04 տոկոսով՝ հասնելով 80.95 դոլարի՝ մեկ բարելի համար:
Նավթի շուկայում երկուշաբթի առավոտյան շարունակվում է նախորդ շաբաթ արձանագրված թանկացումը, ինչը պայմանվորված է կապույտ վառելիքի գնաճի ֆոնին հումքի աճող պահանջարկով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



