Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Քաղաքացու հետ պետք է անկեղծ խոսել պատվաստումների, դրա ազդեցության և հակացուցումների մասին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակն իր դիրքերը չի զիջում աշխարհում: Եկել-հասել ենք պատվաստումային փուլին: Ակնհայտ է դառնում, որ ինչպես շատ հարցերում, այս դեպքում ևս մեր երկրում ունենք պատշաճ իրազեկման և պատվաստումային գործընթացը կազմակերպելու խնդիր: Պոլիկլինիկաներում ու շրջիկ կետերում հերթեր են, վերջին օրերին՝ հատկապես Modernaով պատվաստվելու համար, նշվում է չինական պատվաստանյութի դեֆիցիտի մասին, ահազանգում են, որ բժշկական համայնքի որոշ ներկայացուցիչներ իրենք են քաղաքացիներին խորհուրդ տալիս չպատվաստվել:

Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ այս ամենում կազմակերպվածության հետ կապված խնդիր է տեսնում:

«Պատվաստելու հարցը դրվեց առաջնային օղակի վրա, բայց մոռանում ենք այդ օղակի ծանրաբեռնվածության մասին, իսկ սա հավել յալ աշխատանք է, հատկապես, երբ մարդը կարող է պատվաստվել ոչ թե իր պոլիկլինիկայում, այլ որտեղ ցանկանա: Օրինակ՝ ինքս հակված կլինեի, որ ստեղծվեին պատվաստման կենտրոններ, սա, իհարկե, հավել յալ ծախս էր ենթադրում: Այն, ինչը կապված է հավել յալ ծախսի հետ, փորձում են չանել: Ռուսաստանում, օրինակ՝ կային ամբուլատոր կովիդ ծառայություններ, այնտեղ առաջնային օղակներին չէին ծանրաբեռնում: Իսկ մենք ծանրաբեռնեցինք՝ առանց իրենց գիտելիք տալու, թողեցինք իրենց վրա այն ծանր դեպքերը, որոնք հոսպիտալիզացիայի էին ենթակա, բայց հիվանդանոցներում տեղ չկար, հետո նույնը արեցին նաև պատվաստման դեպքում: Չեմ կարողանում հարմարվել փողոցում՝ շրջիկ կենտրոններում պատվաստվելու մտքի հետ: Մեկ խոսքով ասած՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ մեր առողջապահության համակարգը կոլապսի մեջ է: Կարծում եմ՝ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, գոնե մի մասը կարելի է կոլապսից դուրս բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Հարց է առաջ քաշում՝ ինչո՞ւ ստացվեց այնպես, որ շատերը որոշեցին պատվաստվել չինական պատվաստանյութով: «Որովհետև ասացին, որ չինականի ազդեցությունն ավելի քիչ է, այն ավելի անվնաս է, մարդիկ որոշեցին դրանով պատվաստվել: Սա էլ ինֆորմացիայի պակասի մասին է վկայում: Տեսե՞լ եք, որ որևէ մեկը՝ բժիշկ կամ համաճարակաբան, հեռուստատեսությամբ պարզաբանի, թե որ պատվաստանյութն իրենից ինչ է ներկայացնում, ինչ կազմ ունի, ինչ ազդեցություն, տեսե՞լ եք, որ որևէ մեկը խոսի հակացուցումների մասին: Իսկ դա շատ կարևոր է, մարդը պետք է իմանա հակացուցումների մասին, որ ամեն փոքր բանից չվախենա: Այս հարցերը պետք է գրագետ մատուցվեն մասնագետի կողմից, ոչ թե խոսի նախարարը: Նախարարը մասնագիտական կրթություն չունի, պետք է խոսի համաճարակաբանը, ինֆեկցիոնիստը: Կամ հիմա հերթեր են գոյացել Moderna-ով պատվաստվելու համար, որովհետև դա ստեղծել է Նուբար Աֆեյանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիմա նաև խոսվում է այն մասին, որ եթե չպատվաստված քաղաքացին վարակվի կորոնավիրուսով, ապա նրա բուժումը կլինի վճարովի: Ամեն դեպքում շրջանառվում են տեղեկություններ, որ առողջապահության նախարարությունը նաև այս տարբերակով է ցանկանում էլ ավելի մասշտաբային դարձնել պատվաստման գործընթացը՝ մարդկանց գրպանին հարվածելով:

«Սրա փոխարեն պետք է մարդկանց հետ թափանցիկ և անկեղծ զրուցել: Պատվաստումն այսօր միակ պաշտպանիչ միջոցն է: Պատվաստելուց առաջ պետք է մարդկանց իրազեկենք դրական և բացասական ազդեցությունների, հակացուցումների մասին: Բավականին մեծ ալիք բարձրացավ, երբ կորոնավիրուսով 1-2 օր վարակված մարդիկ գնում էին պատվաստվելու, մեկ օր հետո, երբ թվում էր, որ ի հայտ են գալիս պատվաստման կողմնակի ազդեցություններ, պարզվում էր, որ մարդը կովիդ ունի: Նա էլ ասում է՝ գիտեք, պատվաստանյութից վարակվեցի: Ես պարզաբանում էի՝ պատվաստանյութը կենդանի վիրուս չէ, դուք չեք կարող դրանից վարակվել: Դեռ ամենասկզբում ասացի, որ կարծում եմ, թե ավելի գրագետ կլինի, եթե մարդը պատվաստումից առաջ թեստավորվի: Պատվաստման առաջին հակացուցումը սուր ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են: Առաջինի մեջ մտնում է նաև կորոնավիրուսը: Այսինքն, եթե արդեն վարակված ես, քեզ հակացուցված է պատվաստվելը: Բնական է, որ պատվաստվելուց հետո կորոնավիրուսն ավելի ծանր կտանես, քան եթե պատվաստված չլինեիր: Այսինքն, պատվաստումով այդ պահին վնասեցինք իրեն: Պատվաստումից առաջ թեստավորումը չարվեց:

Երկրորդ՝ իմ մի քանի հրապարակումից հետո նոր միայն ասվեց այն մասին, որ պատվաստումը չի կանխարգելում վարակելիությունը, այն միայն կանխարգելում է ծանր ընթացքը և մահացությունը: Կային պաշտոնական հրապարակումներ, հետազոտություններ: Տեսեք՝ առաջին դոզաչափն ընդունելուց 21 օր հետո երկրորդն ենք ընդունում, դրանից էլ 14-21 օր հետո նոր սկսվում են արտադրվել մեր հակամարմինները: Այսինքն՝ այդ ընթացքում մարդիկ շատ խոցելի են վարակվելու տեսանկյունից՝ կարող են վարակվել և վարակը տարածել: Առաջարկեցի, որ կարելի է ուժեղացնել հակահամաճարակային կանոնները հենց այս խմբի՝ պատվաստվածների համար, որպեսզի իրենք չվարակվեն: Այս ուղղությամբ էլ ոչինչ չարվեց: Երրորդ՝ ասվում էր, որ պատվաստանյութը վեց ամիս պաշտպանում է վարակվելուց: Հիմա այս պահին ունեմ հիվանդներ, որոնք պատվաստվել են երեք ամիս առաջ, այսինքն՝ նրանց հակամարմինները ձևավորված են, բայց նրանք վարակվել են և միջին ծանրությամբ են տանում հիվանդությունը: Այսինքն՝ մարդիկ սկսում են կասկածել, որ պատվաստանյութն իրենց չի պաշտպանում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են ենթադրում: «Այսօր շատերը կնախընտրեն ամսական երկու անգամ թեստավորվել, բայց չպատվաստվել: Քաղաքացուն պետք է համոզիչ, թափանցիկ ինֆորմացիա տաս: Չպետք է միայն հորդորես պատվաստվել, այլ պետք է բացատրես, թե նա ինչու պետք է դա անի: Չկա զրույց քաղաքացու հետ: Գոնե մեկ պաշտոնական հաղորդում կամ հրապարակում տեսե՞լ եք, որտեղ մասնագետը կխոսի հակացուցումների մասին: Մարդիկ այստեղից-այնտեղից կարդում են դրանք և ամեն մեկն իր ձևով մեկնաբանում է»,-եզրափակում է Լամարա Մանուկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay