Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Գողը հրապարակավ ներողություն չի խնդրում գողության համար». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից մեկ տարի անց , առավել քան երբևէ, վտանգված է Արցախի Հանրապետությունը: Արցախից մնացած հատվածում ապրող մեր հայրենակիցների գլխավոր երաշխավորը ոչ թե ՀՀ-ն է, այլ Ռուսաստանը: Հսկայական կորուստների, կործանված Արցախի հետ մեկտեղ մենք այսօր կասկածի դրված Հայաստանի Հանրապետություն ունենք:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ շեշտելով, որ սա ֆունդամենտալ փոփոխություն է, որովհետև մինչև 2018 թվականը մենք երկու լիարժեք պետություն ունեինք:«Մեկը ճանաչված էր, մյուս՝ չճանաչված, բայց ճանաչվելու նպատակ էինք դրել: Նախկինում ստորագրված փաստաթղթերով մենք ճանաչմանն էինք գնում: Հիշենք Մադրիդյան սկզբունքները, որի հիմքում տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևն էր: Ցավոք, նախկին իշխանությունները չկարողացան մարդկանց նորմալ ձևով բացատրել, որ դա մեծ հաջողություն է: Արդյունքում պայմանավորվածությունների նկատմամբ մեր հասարակության մեջ բացասական տրամադրվածություն ձևավորվեց: Իսկ այսօր ոչ միայն նման գործընթաց չկա, այլև վտանգի տակ է Հայաստանի պետականությունը:ՀՀ-ն ֆորմալ իմաստով իր տարածքով ճանաչված պետություն է, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ տարածքն արդեն վիճարկվում է մեր հարևանների կողմից: ՄԱԿ-ի կողմից մեր տարածքային ամբողջականությունը ճանաչված է, բայց Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ մտահոգված է հարցով, ըստ որի, տարածքային ամբողջականությունը կարող է վիճարկվել հարևանների կողմից»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ սա վտանգավոր միտում է:

«Եթե մենք շարունակենք կրավորական կեցվածք ընդունել, եթե մեր ժողովուրդն այսպես շարունակի ապրել, վաղը-մյուս օրը կորցնելու է Սյունիքը, որովհետև Սյունիքի վրա մեծ աչք ունեն Ադրբեջանն ու Թուրքիան: Իրենք մեծ նպատակներ ունեն. սկզբնական փուլում տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու խնդիր են դրել, հետո արդեն այլ պահանջներ կդնեն: Ու այս պայմաններում, երբ մեր ժողովուրդն իր ներքին հակասություններն ավելի գերակա է համարում արտաքին խնդիրներից, ապագա չի կարող լինել: Մենք ձեռք բերած անկախության արժեքն այդպես էլ չհասկացանք, ու խնդիրը հենց սա է: Էլ չեմ խոսում հումանիտար այն կատաստրոֆայի մասին, որի առաջ այսօր ենք կանգնել:

4000 զոհ, 11 հազար վիրավոր ունենք, ինչը մեծ ողբերգություն է, բայց ամենամեծ ողբերգություններից մեկն այն է, որ մեր ժողովրդի մոտ վերացել է վստահությունը պետության հանդեպ: Այդ անվստահությունը մեծ մասշտաբների է հասել, իսկ ընդհանուր ողբերգության աստիճանը մեր ժողովուրդը մինչև վերջ չի հասկացել: Իշխանության հանդեպ անվստահությունը պետության հանդեպ անվստահության է վերածվել, որովհետև մարդիկ արդեն արտագաղթում են, իսկ արտագաղթում են ոչ միայն իշխանությունից, այլև պետությունից: Եթե այդ անվստահությունը միայն իշխանության հանդեպ լիներ, հնարավոր կլիներ ուղղել, բայց արդեն պետության հանդեպ անվստահություն կա, ինչի հետևանքները շատ ավելի հեռուն գնացող են ու շատ ավելի վտանգավոր: Այս իշխանության գործունեության հետևանքով մեր պետությունը բազմաթիվ կորուստներ կրեց, այն իշխանության, որին մեր ժողովուրդը կամովի իշխանության բերեց»,-ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով իշխանության արդարացումներին, կրկին նախկին իշխանությունների կողմը սլաքներն ուղղելու քաղաքականությանը ու արդեն ընդդիմությանը «կապիտուլյանտ ու դավաճան» անվանելուն, քաղաքագետը նշեց. «Աշխարհում տեսե՞լ եք մի գող, որը գողանա ու հրապարակավ ներողություն խնդրի գողության համար: Ցանկացած գող ասում է՝ ես չեմ գողացել, իմ գլխին սարքել են: Աշխարհի բոլոր երկրներում, երբ գողերն ու ավազակները բռնվում են, ոչ ոք չի ուզում խոստովանել, որ ինքը գող ու ավազակ է: Այս իշխանությունը, որը հսկայական կորուստների պատճառ է դարձել, կարո՞ղ է խոստովանել, որ ինքը նման բան է արել: Եթե խոստովանի, իր մահկանացուն կկնքի:

Իշխանությունը փորձում է պաշտպանվել, և նման իշխանությանը պատասխանատվության ենթարկելն արդեն հասարակության խնդիրն է: Եթե չկարողանա պատասխանատվության ենթարկել ու շարունակի մանիպուլ յացիաների ենթարկվել, ապա այդ հասարակությունը շատ ավելի մեծ կորուստներ կունենա: Եթե մանիպուլյացիաները կուլ տա, ապագա չի կարող ունենալ: Եթե հասարակությունը կուլ է տալիս մանիպուլյացիան, որ նախկին իշխանությունն է մեղավոր այս ողբերգության համար, վաղը կուլ կտա ամեն ինչ: Օրինակ՝ կոմունիստներն են մեղավոր, որ Ղարաբաղը թողեցին Ադրբեջանի կազմում, կամ մեղավորը Վարդան Մամիկոնյանն էր, որ փղերի դեմ չկարողացավ պայքարել: Հետո կհավատան, որ Տիգրան Մեծն էր մեղավոր, որովհետև եթե նա Հռոմին չպարտվեր, մեր պատմությունն այլ հունով կգնար: Հասարակությունը պիտի դուրս գա պրիմիտիվ մանիպուլ յացիաների դաշտից, ինչի ուղղությամբ պետք է նախ քայլեր ձեռնարկի վերնախավը»:

Նրա խոսքով, եթե վերնախավն այդ խնդիրը չլուծի, մենք կկորցնենք մեր երկիրը: «Կարծում եմ՝ այսօր Հայաստանը փլուզման ճանապարհին է՝ ազատ անկման մեջ է: Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս են ապացուցել, որ եթե դու թույլ ես ու խաղաղություն ես ուզում, ավելի են կոշտացնում դիրքորոշումը: Դա ցույց են տվել թե՛ բանակցային գործընթացը, թե՛ բոլոր գործողությունները: Իլյուզիայի մեջ ենք, եթե կարծում ենք, որ ցանկացած գնով, մաքսիմալ զիջելով՝ կարելի է խաղաղության հասնել: Խաղաղության միանշանակ պետք է հասնել, բայց նախ պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես: Նախ՝ քեզ պետք է հարգեն քո դաշնակիցները, որոնք այս պահին չեն հարգում ու վստահություն չունեն, իսկ բանակցային գործընթացում ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի տակ կամ սեղանի վրա՝ սուբյեկտից օբյեկտ ես դարձել, ինչի հետևանքով մեր ճակատագիրը մենք չենք որոշում: Մեր ճակատագիրը մեր հարևաններն են որոշում: Մեզանից այլևս շատ բան կախված չէ, ինչը ևս մեծ ողբերգություն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay