Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փրկությունը տաղանդավոր, խիզախ ու նվիրյալ զավակների մեջ պետք է փնտրել...«Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

«Չկա ավելի վտանգավոր երևույթ, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»

1987թ. ապրիլ ամիսն էր, ես Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի կուսկազմակերպության քարտուղարն էի: Երկրում տեղի էին ունենում ակտիվ գործընթացներ գորբաչովյան վերակառուցման՝ ժողովրդավարության, հրապարակայնության և թափանցիկության շրջանակներում: Մեր գյուղից շրջխորհրդի երկու պատգամավոր պետք է առաջադրվեր, մեկը՝ բուսաբուծության ճյուղի աշխատող, մյուսը՝ անասնաբուծության: Այդ օրը այգիներում տեղի էր ունենալու բուսաբուծական բրիգադաների միացյալ ժողովը:

Ժողովից մոտ մեկ ժամ առաջ առանց տեղյակ պահելու գյուղ ժամանեցին Հայաստանի կոմկուսի կենտկոմի և «Խորհրդային Հայաստան» թերթի ներկայացուցիչներ՝ ժողովին մասնակցելու և ժողովրդավարության գորբաչովյան առաջընթացը լուսաբանելու համար: Իսկ առաջընթացն ընդամենը այն էր, որ նախկինում առաջադրվում և ընտրվում էր պատգամավորի մեկ թեկնածու, իսկ հիմա ձևականորեն պետք է առաջադրվեին մի քանիսը, և նրանցից նախօրոք նախատեսված սցենարով պետք է ընտրվեր մեկը: Այդպես էլ եղավ, և պատգամավորի թեկնածու ընտրվեց Երիբեկ անունով աժդահա, խիզախ, ուղղամիտ, խոսքը մարդկանց երեսին ասող մի տղամարդ, որը 2-3 մարդու նորմա էր կատարում: Ժողովը վարում էի ես:

Բաց քվեարկությունից հետո Երիբեկը ձեռք բարձրացրեց, ձայն խնդրեց և, հայացքը ուղղելով կենտկոմից եկածին, ասաց. «Ե՞րբ պետք է էս կապիկություններին վերջ տաք, պետություն ղեկավարելը հո ամեն մարդու բան չի՞, ես անգրագետ, հազիվ գրաճանաչ, բանվոր մարդ եմ, մի գրագետ մարդ ընտրեք, թող գնա, էս երգիրը ղեկավարի...»: Այդ պահին միտքս եկան հին հույն փիլիսոփա Պլատոնի խոսքերը. «Պետություններն արդար են, եթե կառավարիչները կառավարում են, աշխատավորները՝ աշխատում, իսկ ստրուկները մնում են ստրուկ»: Խորհրդային տարիներին բանվորը, բատրակը, չքավորը արտոնյալ էին, հասարակության առաջնորդող խավը, կուսակցության մեջ էլ առաջնահերթ նրանց էին ընդունում: Արդյունքում ռեսուրսներով աշխարհի ամենահարուստ երկրի ժողովուրդը աղքատության մեջ էր ապրում, իսկ մինչև հեղափոխությունը հացահատիկի համաշխարհային արտահանման ծավալի շուրջ 40 տոկոսն արտահանող Ռուսաստանը միլիոնավոր տոննաներով հացահատիկ էր ներմուծում:

«Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել և մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին և սիրում են բոլորին»,ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին: Չգիտես ինչու, մենք յուրահատուկ համակրանք ունենք գորշ միջակության, ստրկամիտ ու անսկզբունք մարդկանց նկատմամբ, իսկ արժանապատիվ մարդկանց, անհատականություններին, լավերին, տաղանդներին, հերոսներին, նվիրյալներին չենք սիրում, չենք հանդուրժում, չենք արժևորում: Մինչդեռ նրանք են կերտում պատմությունն ու երկրի ապագան, ազգն ըստ արժանվույն ներկայացնում աշխարհին և ապահովում պետության առաջընթացը, իսկ այն երկրները, որտեղ երախտամոռ են իրենց բարերարների նկատմամբ և ըստ արժանվույն չեն գնահատում իրենց տաղանդներին ու նվիրյալներին, պարզապես վերածվում են հետամնաց գաղութների:

Ո՞վ կիմանար հայի ու Հայաստանի տեղը, եթե չլինեին Տիգրան Մեծը, Նարեկացին, Կոմիտասը, Նժդեհը, Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը և շատ այլ հայտնիներ: Իսկ պատմությունը մեզ ապացուցում է, որ երկրներն ու ժողովուրդները հասել են փառքի, կայսրություններ են դարձել անհատների մեծ կամքի, տաղանդի ու նվիրվածության շնորհիվ կամ կործանվել են անհատների ապաշնորհ կառավարման ու դավադրության արդյունքում: «Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր և գործողություններ, մեծ և բարոյապես մաքուր անհատների օրինակն է»,- ասել է Նոբել յան մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ Ալբերտ Էյնշտեյնը: Հիմա մենք մի նոր Տիգրան Մեծի, Նժդեհի ու Անդրանիկի կարիքն ունենք: Դեռևս 18-րդ դարում գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը գրել է հայերի՝ «հատուկ տեսակի առևտրային ոգու և բանիմաց, աշխատասեր ու հատուկ ծագման» մասին:

Իսկ իռլանդացի անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչն էլ գտնում էր, որ «բոլոր մասնագիտությունների, առևտրի, արհեստների մեջ և պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն»: Բրիտանացի պատմաբան, հնէաբան, արևելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին էլ այն կարծիքն է արտահայտել, որ «հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում»: Այսպիսի ներուժով մենք հայտնվել ենք աշխարհի թույլերի ու հետամնացների շարքում, մինչդեռ կարող էինք ունենալ զարգացած գիտություն, տնտեսություն՝ իր զարգացած ռազմարդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ, և աշխարհաքաղաքական կարևոր գործոն դառնալ տարածաշրջանում ու խաղաղություն պարտադրել ցանկացածին: Կարող էինք, եթե կազմակերպված լինեինք, եթե պետությանը լուրջ վերաբերվեինք, եթե տգետ ու պատահական մարդկանց փոխարեն արժանի մարդկանց կառավարիչներ ընտրեինք և գնահատեինք արժանիներին ու տաղանդներին:

Մեծն Հ.Թումանյանը դեռևս 100 տարի առաջ գրել է. «...Իմաստուն ու հասուն ազգերն իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ, այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում»: Իսկ ատելությունը, նախանձն ու չարությունը թույլի, վախկոտի, խեղճի ու անճարի հատկություն է: «Քայլող հեղափոխականների»՝ իշխանության գալուց հետո նկատվում են ավագ սերնդի, բարձր հեղինակություն, արժանիքներ ու վաստակ ունեցող մարդկանց ասպարեզից հեռացնելու, նվաստացման հետևողական գործողություններ, ինչը միանգամայն օրինաչափ է և տեղավորվում է «հեղափոխական» իշխանությունների գործելաոճի տրամաբանության մեջ:

Չէ՞ որ, ինչպես 20-րդ դարի բրիտանացի նշանավոր գրող, բրիտանական հետախուզության գործակալ Ուիլյամ Սոմերսեթ Մոեմն էր գտնում, «հեղափոխությունների ժամանակ վերև է բարձրանում հասարակության փրփուրը՝ անպետքներն ու հանցագործները»: Որպես օրինաչափություն՝ չհաջողված հեղափոխությունները (իսկ հեղափոխությունները, որպես կանոն, ձախողվում են) միշտ իրենց հետևից բերում են ատելության և վրեժխնդրության կառավարություններ: Չկա ավելի մեծ ատելություն, քան տգիտության տածած ատելությունն է գրագետ ու արժանիքներ ունեցող մարդկանց նկատմամբ: Իսկ այն, ինչ վերջին ժամանակներս տեղի է ունենում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, ՄԻՊ Արման Թաթոյանի և այլ անձանց շուրջ, այն արշավը, որ սոցիալական ցանցերում սկսվել էր նրանց ու շատերի նկատմամբ իշխանությունների պատվերով, այս համատեքստում պետք է դիտարկել, ինչը պարզապես ազգակործան է և անբարոյական:

Փորձը ցույց է տալիս, որ փողոցից եկած՝ չկայացած, իշխանատենչ, ամբարտավան, ապաշնորհ, տգետ, չընդունված, բարդույթներ ունեցող մարդկանց շատ վտանգավոր է իշխանական լիազորություններ տալ, ազգի ճակատագիր վստահել, նրանք կարող են պարզապես չարաշահել այդ լիազորությունները, հեղինակազրկել, նվաստացնել, վարկաբեկել հզոր ու արժանավոր մարդկանց, գլխատել ազգի ընտրանուն, վրեժխնդիր լինել նրանցից իրենց չստացված ճակատագրի համար, պառակտել հասարակությանը և պարզապես ձախողել իրենց վստահված ոլորտը:

«Չկա ավելի վտանգավոր երևույթ, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- ասել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն: «Փոքր մարդիկ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք մեծ են և միշտ փափագում են փոքր և ստոր արարքների համար»,- ասել է ամերիկացի հասարակական գործիչ Ջուլիանա Վիլսոնը: Հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանական պետություն լինելու հանգամանքը և խորհրդարանի՝ որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարևոր դերը երկրի քաղաքական կյանքում, անհրաժեշտ էր ամենայն լրջությամբ վերաբերվել ԱԺ արտահերթ ընտրություններին, ինչը, ցավոք, տեղի չունեցավ, և խորհրդարանի իշխանական թևում ու կառավարությունում ազգի իրական ընտրանու փոխարեն նորից հայտնվեցին ոչ քիչ պատահական մարդիկ, որոնք զավեշտ ու ծաղր են տաղանդավոր հայ ժողովրդի համար:

Իսկ ԱԺ -ում իշխանական մեծամասնության կողմից այդպես էլ ականատես չենք լինում արդյունավետ աշխատանքի, բովանդակային քննարկումների, լրջության ու պատասխանատվության երկրի ու ժողովրդի նկատմամբ, չենք տեսնում հեգնանքից, պոպուլիզմից, ատելությունից, հոխորտանքից, մեղադրանքներից, շանտաժից ու վիրավորանքներից բացի ուրիշ ոչինչ: Արցախյան պատերազմն ու ԱԺ արտահերթ ընտրությունները հայ ժողովրդի համար ազգային արժանապատվության ու ազգային հոգեկերտվածքի ցուցադրման յուրահատուկ ստուգատես էին, և, ցավոք, մենք աշխարհին ներկայացանք մարդկային պատմության մեջ նախադեպը չունեցող ապազգային, նվաստացուցիչ, անհասկանալի վարքագծով:

Ուզում եմ մեր ժողովուրդը լավ իմանա, որ ազգի ընտրանուն՝ նվիրյալներին, հերոսներին ու մտավորականներին վարկաբեկելն ու լուսանցքում թողնելը մեզ լավ տեղ չեն տանելու, և դա կարող է կործանարար լինել երկրի ու հենց իր՝ ժողովրդի համար: Որպես կանոն, հասարակությունը դեգրադացվում է ու դառնում է բարոյազուրկ, երբ իր թիկունքին չի զգում անհատների շունչը, և անհատները դառնում են անզոր, երբ չեն արժանանում հասարակության աջակցությանն ու համակրանքին: Ապագա չի կարող ունենալ մի երկիր, ժողովուրդ, որտեղ իշխանությունների մակարդակով հեգնում են ու ծաղրում ընտրանուն, որտեղ ժողովուրդը պատրաստ չէ տեր կանգնել իր տաղանդներին ու մեծերին: Մեր երկրում, կարծես, ոչինչ իր տեղում չէ, ոչ մի արարք ու ոչ ոք չի գնահատվում ըստ արժանվույն, իսկ կադրերի ընտրության հարցում, կարծես թե, առաջնորդվում են որքան վատ, այնքան լավ սկզբունքով:

Մինչդեռ հույն փիլիսոփա Պլատոնն այն կարծիքն է արտահայտել, որ «պետությունները միայն այն ժամանակ կբարգավաճեն, երբ իմաստունները կթագավորեն»: Երկիրը, որտեղ անհասկանալիորեն մեծարում ու փառքի են արժանացնում պարտվողներին և յուրահատուկ պատկառանք չեն տածում պետության, եկեղեցու, ուսուցիչների, մտավորականների ու տարեցների նկատմամբ, վաղ թե ուշ ենթակա է կործանման: «Ժողովրդին արժանապատվորեն առաջնորդեք, և մարդիկ հարգալից կլինեն: Մարդկանց հետ բարյացակամ վերաբերվեք, և մարդիկ կաշխատեն ջանասիրաբար: Մեծարեք արժանիներին, ուսուցանեք անգրագետներին, և մարդիկ կվստահեն ձեզ»,- ասել է հին չին փիլիսոփա Կոնֆուցիուսը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank