Այս գիշեր շփման գծում շարունակվել են զինված բախումները
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 21-ին եւ լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ TR-107 տիպի հրթիռային կայանքներ /8 արկ/, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր /16 արկ/, ՀՀՆ-9 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ իրադրությանը եւ իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



